Շանել Իման
Շանել Իման անգլ.՝ Chanel Iman | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 1, 1990 |
Ծննդավայր | Ատլանտա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ամերիկացի |
Կրթություն | Ֆերֆաքսի ավագ դպրոց |
Մասնագիտություն | մոդել |
Կայք | chaneliman.com |
Chanel Iman Վիքիպահեստում |
Շանել Իման Ռոբինսոն (անգլ.՝ Chanel Iman Robinson, դեկտեմբերի 1, 1990, Ատլանտա), ամերիկացի մոդել, ավելի հայտնի Շանել Իման անունով[1]։ Հայտնի է որպես Victoria's Secret-ի հրեշտակ։
Վաղ տարիներ
Շանել Իմանը ծնվել է 1990 թվականի դեկտեմբերի 1-ին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։ Նրա մայրը ունի կորեական և աֆրոամերիկյան արմատներ, իսկ հայրը՝ աֆրոամերիկացի է[2]։
Գործունեություն
Մոդելային
Իմանը սկսել է աշխատել մոդել 13 տարեկան հասակից՝ ստորագրելով պայմանագիր Ford Models մոդելային գործակալության հետ Լոս Անջելեսում։ 2006 թվականին մեկնեց Նյու Յորք՝ մասնակցելու Ford Models-ի «Աշխարհի սուպերմոդելը» մրցույթին և զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ 2007 թվականի փետրվարին հայտնվեց «Teen Vogue» ամսագրի շապիկին, Կարլի Քլոսի և Ալի Մայքլի հետ միասին, նկարահանված Պատրիկ Դեմանշելիեի կողմից։ 2009 թվականի նոյեմբերին նա կրկին հայտնվեց այդ ամսագրի շապիկին՝ այս անգամ Ջորդան Դանի հետ։ Հայտնվել է նաև իտալական «Elle», «i-D», Դուբայի և Ուկրաինայի «Harper's Bazaar», «Lula», կորեական, ամերիկյան և մանկական «Vogue» ամսագրերի շապիկներին։ Աշխատել է Բալենսիագայի, Մաքս Մարայի, Վերսաչեի, Yves Saint Laurent-ի և Ստելա Մակքարթնեի համար։ Նկարահանվել է նաև Allure, Դուբայի, Ամերիկայի և Ուկրաինայի «Harpers Bazaar», «V», «i-D», «Pop», Իտալիայի, Բրիտանիայի և Ինդոնեզիայի «Elle», Իտալիայի «Vanity Fair» և մի շարք այլ միջազգային «Vogue» ամսագրերի էջերում։ Գովազդել է Բոտեգա Վենետայի, GAP-ի, Ռալֆ Լոուրենի, Էքսպրեսի և Դոնա Կարանի հավաքածուները։ Քայլել է 2009, 2010[3] և 2011 թվականների Victoria's Secret նորաձևության շոուների ժամանակ[4], իսկ 2010 թվականին դարձել այդ բրենդի հրեշտակ[5]։
2012 թվականին ներկա գտնվեց Met Gala ցուցահանդեսին, դիզայներ Թոմ Ֆորդի հետ միասին[6]։ Իմանը Amazon Fashion 2012 թվականի մոդելներից էր։
2010 թվականի սկզբին նա և իր մայրը բացեցին իրենց «The Red Bag» հագուստի բուտիկը Կալիֆորնիայում[7][8]։
Դերասանական
Ֆիլմ
2015 թվականին նկարահանվեց «Թմրանյութ» ֆիլմում, որի պրեմիերան տեղի ունեցավ Սանդենս կինոփառատոնի ժամանակ։
Հեռուստատեսություն
2007 թվականի հոկտեմբերին Շանել Իմանն ու իր մայրը ներկա էին Թայրա Բենքսի հեռուստաշոուին[9]։ 2009 թվականի մարտի 21-ին նկարահանվեց MTV-ի «House of Style» հեռուսատահաղորդման համար[10][11]։ 2009 թվականի սեպտեմբերի 9-ին նա հանդես եկավ որպես ժյուրի Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը հեռուստաշոուի 13-րդ սեզոնի պրեմիերայի ժամանակ։
Տեսահոլովակներ
Հայտնվել է Բեյոնսեի «Yonce» տեսահոլովակում։ Խաղացել է նաև Աշերի «Dive» և The Weeknd-ի «Can't Feel My Face» տեսահոլովակներում։
Անձնական կյանք
2013 թվականի ապրիլ ամսից նա սկսեց ժամադրվել ռեփեր ASAP Rocky-ի հետ[12][13]։ 2014 թվականի հոկտեմբերին նրանք դադարեցին իրենց կապերը։ Նրանց բաժանության պատճառը համերգային շրջագայությունների խիտ օրացույցն էր։ Այժմ Իմանը հանդիպում է Լոս Անջելես Լեյքերսի անդամ Ջորդան Քլարկսոնի հետ[14]։
Ծանոթագրություններ
- ↑ Wilson, Eric (2006 թ․ հոկտեմբերի 12). «A Model From Day 1». New York Times Styles. էջ 4. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Hit Girls». style.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Victorias Secret Supermodels Attend The 2010 Victorias Secret Fashion... | Getty Images Nederland | 106652423». Gettyimages.com. 2010 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Paxman, Lauren (2011 թ․ նոյեմբերի 10). «All my friends bring over food and we party it up: How Chanel Iman PUT ON 15lbs for Victoria's Secret show». London: Daily Mail. Վերցված է 2012 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Victoria's Secret Angels' Holiday 2011 Gift Picks». 2011 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2012 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Wilson, Eric (2012 թ․ մայիսի 7). «Fashion Gala at Metropolitan Museum Compares Schiaparelli and Prada». The New York Times.
- ↑ Mulling, Kate (2010 թ․ մայիսի 21). «Chanel Iman Opens The Red Bag Boutique». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 26-ին.
- ↑ Locht, Susan (2010 թ․ հուլիսի 1). «Chanel». The Block Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Chanel Iman». New York: NY Magazine. 2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «House of Style: Chanel Iman Bio». MTV. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Samson, E. J. (2009 թ․ մարտի 19). «Chanel Iman Makes Herself at Home in the New House of Style». Teen Vogue Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ Brown, Nicole (2013 թ․ մայիսի 1). «Chanel Iman Confirms Relationship with A$AP Rocky». Vibe Vixen. Spin Entertainment. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «A$AP Rocky And MTV Security Get Into An Argument». XXL.
- ↑ «A$AP Rocky & Chanel Iman Reportedly Split». Billboard. Prometheus Global Media. 2014 թ․ հոկտեմբերի 29.
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք
- The Internet Fashion Database Արխիվացված 2011-08-16 Wayback Machine
- Chanel Iman at Models.com
- Chanel Iman Արխիվացված 2014-05-30 Wayback Machine at Vogue.com
- Շանել Իման Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանել Իման» հոդվածին։ |
|