Շաուլ Մոֆազ
Շաուլ Մոֆազ | |
Կուսակցություն՝ | Քադիմա |
---|---|
Կրթություն՝ | Բար-Իլանի անվան համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և սպա |
Ծննդյան օր | նոյեմբերի 4, 1948[1] (76 տարեկան) |
Ծննդավայր | Թեհրան, Իրան[2] |
Քաղաքացիություն | Իսրայել |
Շաուլ Մոֆազ (եբրայերեն՝ שאול מופז, նոյեմբերի 4, 1948[1], Թեհրան, Իրան[2]), իսրայելցի ռազմական և քաղաքական գործիչ, «Քադիմա» կուսակցության առաջնորդը 2012 թվականի մարտի 27-ից։ Զբաղեցրել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետի, կառավարության ղեկավարի տեղակալի, Իսրայելի տրանսպորտի նախարարի և Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնները։ Պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ։
Կենսագրություն
Սերում է իրանցի հրեաների համայնքից։ Զորակոչվել է պարաշյուտադեսանտային զորքեր 1966 թվականին և ծառայել մինչև գլխավոր շտաբի պետի և գեներալ-լեյտենանտի պաշտոնները։ Գլխավորել էգ լխավոր շտաբը 1998-2002 թվականներին։
2002 թվականի հոկտեմբերին ազգային միասնության կառավարության արձակումը հանգեցրել է Բենիամին Բեն Էլիեզերի («Ավոդա») պաշտոնաթողությանը պաշտպանության նախարարի պաշտոնից։ Այդ պաշտոնում նշանակվել է Շաուլ Մոֆազը[3], որին Արիել Շարոնն անվանել է «պատերազմող պետության պաշտպանության նախարար»։
2005 թվականի դեկտեմբերի 11-ին Մոֆազը հայտարարել է «Լիկուդ» կուսակցությունից իր հեռանալու (որը կոչում էր «իմ տունը») և «Քադիմա» կուսակցությանը միանալու մասին՝ հետևելով կուսակցության հիմնադիր Արիել Շարոնին։ Էհուդ Օլմերտի՝ պաշտպանության նախարարի պորտֆելը «Ավոդա» կուսակցությանը փոխանցելու որոշումը հանգեցրել է նրան, որ Մոֆազը չի ստացել այդ պաշտոնը նոր կառավարությունում և զբաղեցրել է տրանսպորտի նախարարի պաշտոնը[4]։
Որպես տրանսպորտի նախարար՝ Մոֆազին հաջողվել է 8 տոկոսով նվազեցնել մահացությունը ճանապարհային վթարներում և ավելացնել տրանսպորտային հաղորդակցությունը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։
2012 թվականի մարտի 27-ին ներկուսակցական ընտրություններում Մոֆազն ստացել է «Քադիմայի» անդամների ձայների 61,7 տոկոսը (Ցիպի Լիվնիի 37 տոկոսի դիմաց) և դարձել այդ կուսակցության առաջնորդը[5]։
Լինելով կուսակցության առաջնորդ՝ Մոֆազը առաջին տեղն է ստացել կուսակցության նախընտրական ցուցակում՝ հետագայում դառնալով Կնեսետի երկու պատգամավորներից մեկը Քադիմայի կողմից[6][7]։
Արտաքին քաղաքականության մեջ Մոֆազը Իսրայելի անվտանգության և պաղեստինյան վարչակազմի հետ բանակցային գործընթացի հետ կապված հարցերում արմատական կոշտ մոտեցումների կողմնակից է. նա աջակցում է Գազայի հատվածում հակաահաբեկչական գործողության անցկացմանը, ինչպես նաև գտնում է, որ Իսրայելը պետք է միայնակ վերացնի Իրանի կողմից միջուկային սպառնալիքը[8]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Kadima head Shaul Mofaz drops out of politics — The Times of Israel.
- ↑ Shaul Mofaz Biography at Jewish Virtual Library
- ↑ «Shaul Mofaz». Institute for Middle East Understanding. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ Mofaz bests Livni in Kadima primary, cal… JPost — National News
- ↑ «Официальные итоги выборов: "Кадима" прошла, "Байт Иегуди" усилился». // newsru.co.il. 24 января 2013 года. Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Центральная избирательная комиссия Израиля. «Предвыборный список партии Кадима (2013)» (եբրայերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ Ъ-Газета — Израильская оппозиция потеряла женское лицо
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շաուլ Մոֆազ» հոդվածին։ |
|