Շարջայի Էմիրություն (արաբ․՝ الشارقة, աշ-ՇարիքաAš Šāriqah),էմիրությունԱՄԷ-ում՝ համանուն մայրաքաղաքով։ Երկիրը կազմող յոթ էմիրությունների շարքում այն զբաղեցնում է երրորդ տեղը թե՛ տարածքով, թե՛ բնակչությամբ։
Էմիրությունը ներառում է էքսկլավներ երկրի արևելքում՝ Կալբա, Դիբա Ալ-Իզն և Խոր-Ֆակկան։ Շարժայի կողքին գտնվում է ԱՄԷ-ի երկրորդ կարևորագույն քաղաքը՝ Դուբայը։ Քաղաքների միջև խորհրդանշական սահմանը ճանապարհային հանգույց է՝ կեսը Շարժայում, կեսը Դուբայում։ Բնակչությունը՝ 1 405 843 մարդ (2015)[2]։
Կառավարման ձևը սահմանադրական միապետություն է։ Էմիրության կառավարիչը շեյխ Սուլթան բեն Մուհամմադ ալ-Քասիմին է։