Շաքի, գետ Յաղլըսյունեի, Յաղլիսյունեյ, Շաքե, ՀայաստանիՍյունիքի մարզում[1], Որոտանի ձախ վտակը[2]։ Սկիզբ է առնում Սյունիքի բարձրավանդակիԾղուկ լեռնագագաթի հարավարևելյան լանջից՝ 2560 մ բարձրությունից։ Երկարությունը 17 կմ է, ջրհավաք ավազանը՝ 16,4 կմ2։ Գետահովիտը Ս-աձև է։ Սնումը հիմնականում ձնաանձրևային է (64%), վարարումը՝ ապրիլ-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 2 մ3/վ է։ Գետահովտում կան աղբյուրներ, գետի վրա՝ ջրվեժներ, որոնցից ամենաբարձրը Շաքիի ջրվեժն է (18 մ)։ Գետի վրա կառուցվել է Շաքիի ջրէկը (1936 թ.)։
Ծանոթագրություններ
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 92 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։