Շեյխ Սաֆի ալ-Դին Խանեգահ և Սրբավայր անսամբլ
Կրոն | սուֆիզմ, շիա իսլամ | |
---|---|---|
Երկիր | Իրան | |
Վարչատարածքային միավոր | • Արդաբիլ • Արդաբիլի մարզ | |
Վայր | Արդաբիլ | |
Աշխարհագրական կոորդինատներ | 38°14′55″N 48°17′29″E | |
Նյութ | քար, աղյուս, plaster, սայլակ | |
Ճարտարապետական ոճ | իլխադինյան ճարտարապետություն, Թեմուրյան ճարտարապետություն, սեֆյան ճարտարապետություն, Architectural school of Nakhchivan | |
Պաշտոնական բացման ամսաթիվը | 1334, 1345, 17 դար | |
Ժառանգության կարգավիճակ | Համաշխարհային ժառանգություն, Իրանի ազգային ժառանգություն | |
Մակերես | 2,1353 հեկտար, 13,0616 հեկտար | |
World Heritage criteria | (i), (ii), (iv) |
Շեյխ Սաֆի ալ-Դին Խանեգահ և Սրբավայր անսամբլ (مجموعه آرامگاه و خانقاه شیخ صفیالدین), հուշահամալիր Իրանի Արդաբիլ քաղաքում[1], որը կառուցվել է Շեյխ Սաֆի ադ Դինի Աբդաիլիի համար։ 2010 թվականին այն գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[2]։
Պատմություն
Շեյխ Սաֆին, Սեֆյանների կողմից ստեղծված իսլամական Սուֆիզմի առաջնորդը, ծնվել է Արդաբիլում, որտեղ էլ գտնվում է այս համալիրը։ Սեֆյանները բարձր էին գնահատում գերեզման-մզկիթ ձևը, և Շեյխի դամբարանը իր աղոթասրահով, կազմում են մեկ միասնական համալիր՝ մզկիթին ուղղահայաց անկյունով[3]։ Համալիրի անբաժանելի մասն է կազմում ներքին փոքր բակը՝ 31մ երկարությամբ և 16մ լայնությամբ։ Համալիրի մուտքը անցնում է երկար ճեմուղու միջով[4]։
Շեյխ Սաֆիի դամբարանը կառուցվել է նրա որդու՝ Շեյխ Սադր ադ Դինի Մուսայի կողմից՝ հոր մահից հետո՝ 1334 թվականին։ Հետագայում, 16-րդ դարի վերջից մինչև 18-րդ դարի սկիզբը, Սեֆյանների օրոք, համալիրը ենթարկվել է բազմաթիվ փոփոխությունների։ Դամբարանը՝ բարձր, գմբեթավոր շրջանաձև աշտարակ է 17մ բարձրությամբ։ Պատերի արտաքին կողմը և գմբեթը զարդարված են տարբեր երանգների գունավոր սալիկներվ, հատկապես՝ կապույտով։ Այստեղ են թաղվել իշխող տոհմի ներկայացուցիչներն ու նրանց կանայք, ինչպես նաև արյունալի մարտերի, մասնավորապես, Չալդրանի ճակատամարտի ժամանակ զոհված զինվորները։ Դամբարանի կողքին է գտնվում 17-րդ դարի ճենապակյա տունը, որը պահպանում է սրբավայրի ծիսական իրերը։ Համալիրի տարածքի մաս են կազմում բազմաթիվ բաժիններ, որոնք անցած դարերի ընթացքում կատարել են տարբեր գործառույթներ, այդ թվում՝ գրադարան, դպրոց, մզկիթ, ջրամբար, հիվանդանոց, խոհանոցներ, հացի փուռ և որոշ աշխատանքային գրասենյակներ[4][5][6]։ Դեպի Շեյխ Սաֆինի սրբավայր տանող ճանապարհը բաժանված է յոթ հատվածների, որոնք արտացոլում են սուֆիական միստիցիզմի յոթ փուլերը։ Դամբարանի տարբեր մասեր իրարից բաժանված են ութ դարպասներով, որոնք խորհրդանշում են սուֆիզմի ութ սկզբունքները։
-
Հսկայական ձեռքի փորագրված պատկեր, Սաֆի-ադ-դին Արդաբիլի դամբարանում, որը ցույց է տալիս Փանջ-տան-է Ալ-է Աբայի տասներկու շիա նշանը
-
Սեֆևյան դարաշրջանի դեկորատիվ քարե քանդակ՝ զարդարված Աստծո հատկանիշներով (կարդում ենք յա հաննան, յա մանան) (Ո՛վ ողորմած, ո՛վ մեծահոգի)
Ճարտարապետական առանձնահատկություններ
Ներկայիս համալիրը, որը կոչվում է Շեյխ Սաֆի ադ Դինի Արդաբիլիի դամբարան, ներառում է դամբարանի արտաքին մասը, դարպասը, մեծ բակը, սյունասրահը, բուն Շեյխ Սաֆի ադ Դինի գերեզմանը, միայն կանանց համար նախատեսված տարածքը՝ անդարունի, որն իրանական ճարտարապետությանն մեջ հատուկ օգտագործվող տերմին է, Իսմայիլ առաջին թագավորի գերեզմանը, Չինի տունը, որն ունի մի շարք գեղեցիկ և արժեքավոր փայտե ու արծաթե դռներ, Ջանաթսարա մզկիթը, Խանքահը, Չերախխանե (լույսերի տուն), Չելլեհխանե (աղոթքի սենյակ), նահատակների գերեզմանատունը և այլ իրեր[7]։
Շեյխ Սաֆի ադ Դինի Արդաբիլի գերեզմանը գլանաձև աշտարակ է, որի վերևում տեղակայված է կարճ գմբեթ։ Գմբեթի տակ կառուցված է կամար, որը դամբարանի արժեքավոր գործերից մեկն է, իսկ եզրի երկայնքով առկա է Ռեքա ավանդական ոճի գեղագրությամբ փորագրված արձանագրություն։ Շեյխ Սաֆի ադ Դինի Արդաբիլի դամբարանի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն ներառում է մի շարք արվեստի արժեքավոր գործեր տարբեր գեղարվեստական թեմաներով, այդ թվում՝ կատարյալ խճանկարային սալիկներ, ստուկկոներ, գեղեցիկ արժեքավոր արձանագրություններ և Սեֆայան դարաշրջանի մեծագույն գեղագիրների, ինչպիսիք են՝ Միր Էմադ Հասանի, Միր Քավամոդդինի, Մուհամեդ Իսմայիլի, և այլոց, ուշագրավ գեղագրությունը, թանկարժեք փայտագործություններ, արծաթագործություն և ոսկեգործություն, ձեռագրեր, նկարչություն, քարագործության տարբեր ոճերի օգտագործում և այլն[8]։
Պատկերասրահ
-
Դամբարանի տեսքը 2022 թվական
-
Շեյխ Սաֆի Ալ Դին Դամբարանը
-
Կապույտ սալիկապատ դամբարաններ
-
Ներքին բակը և մզկիթը
-
Պարսկական իսլամական արվեստը Իվանի վրա դամբարանում
-
Դամբարանի առաստաղը
-
Շեյխ Սաֆի-ադ-դին Արդաբիլիի արձանը
-
գրադարան
Ծանոթագրություններ
- ↑ «Sheikh Safi al-din Khānegāh and Shrine Ensemble in Ardabil - UNESCO World Heritage Centre». Whc.unesco.org. 2010-07-29. Վերցված է 2010-08-02-ին.
- ↑ Source: Unescopress. «World Heritage Committee inscribes seven cultural sites on World Heritage List | United Nations Educational, Scientific and Cultural Organization». Unesco.org. Վերցված է 2010-08-02-ին.
- ↑ Square Kufic
- ↑ 4,0 4,1 Ching, D.K. (2007). A Global History of Architecture. Hoboken, New Jersey: John Wiley & Sons, Inc. էջեր 479. ISBN 978-0-471-26892-5.
- ↑ Sheikh Safi al-din Khānegāh and Shrine Ensemble in Ardabil - UNESCO World Heritage Centre
- ↑ tehran times : Two more Iranian sites added to UNESCO World Heritage List
- ↑ Correia, Antónia; Kozak, Metin; Rodrigues, Ana Isabel (6 September 2019). Experiencing Persian Heritage: Perspectives and Challenges (անգլերեն). Emerald Group Publishing. էջ 38. ISBN 978-1-78754-812-1.
- ↑ «Sheikh Safi al-Din Ardabili's Shrine - in 2 iran UNESCO World Heritage List». 21 May 2019.
http։//www.irantourismcenter.com/?page_id=7130
Գրականություն
- Melville, Charles (2020). «Shah ʿAbbas's Patronage of the Dynastic Shrine at Ardabil». Muqarnas Online. 37 (1): 111–138. doi:10.1163/22118993-00371P05.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Շեյխ Սաֆի ալ-Դին Խանեգահ և Սրբավայր անսամբլ կատեգորիայում։ |