Շեյն Բատիե

Շեյն Բատիե
Shane Battier

Դիրքը Հարձակվող
Համար № 31
Ի ծնե տրված անունը Շեյն Քորթնի Բատիե
Shane Courtney Battier
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 9, 1978 (45 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բիրմինգհեմ, Ալաբամա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,03 մ
Քաշ 100 կգ
Դպրոց Դետրոյթ քանթրի դեյ ավագ դպրոց
(Բեվերլի հիլս, Միչիգան)
համալսարան Դյուկ (1997–2001)
Դրաֆթի տարի 2001 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 6-րդ
Դրաֆթ ակումբ Վանկուվեր Գրիզլիս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄեմֆիս Գրիզլիս (2001–2006)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀյուստոն Ռոքեթս (2006–2011)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄեմֆիս Գրիզլիս (2011)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՄայամի Հիթ (2011-2014)
Մրցանակներ

  • NBA չեմպիոն (2012–2013)
  • 2× NBA All-Defensive երկրորդ թիմ (2008–2009)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2002)
  • NCAA չեմպիոն (2001)
  • NCAA եզրափակիչ քառյակի լավագույն բասկետբոլիստ (2001)
  • Կոնսենսուս All-American առաջին թիմ(2001)
  • Կոնսենսուս All-American երկրորդ թիմ (2000)
  • Նեյսմիթի անվան տարվա համալսարանային բասկետբոլիստ (2001)
  • AP համալսարանային բասկետբոլիստ (2001)
  • 3× NABC տարվա պաշտպան (1999–2001)
  • Տարվա ակադեմիական All-American (2001)
  • Ջոն Ռ. Վուդենի մրցանակ (2001)
  • Օսկար Ռոբերթսոնի գավաթ (2001)
  • Ադոլֆ Ռապի գավաթ (2001)
  • ACC տարվա համաբասկետբոլիստ (2001)
  • Sporting News տարվա համալսարանային բասկետբոլիստ (2001)
  • # 31 խաղաշապկի հավերժացում Դյուկի համալսարանի կողմից

Շեյն Քորթնի Բատիե (անգլ.՝ Shane Courtney Battier, սեպտեմբերի 9, 1978(1978-09-09)[1][2], Բիրմինգհեմ, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ[2][3]), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, հարձակվող։ Վերջին անգամ հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Մայամի Հիթ» ակումբում։ Եղել է նաև Միացյալ Նահանգների բասկետբոլի ազգային հավաքականի անդամ։

Ծնվել և մեծացել է Բիրմինգհեմ քաղաքում (Միչիգան նահանգ)։ Դպրոցական կարիերան անցկացրել է «Դետրոյթ քանթրի դեյ» ավագ դպրոցում, որի բասկետբոլային թիմի կազմում արժանացել է բազմաթիվ մրցանակների և տիտղոսների, ընդհուպ մինչև ճանաչվելով 1997 թվականի «Միչիգանի Միստր Բասկետբոլ»։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունում է Դյուկի համալսարանի կրթաթոշակային ծրագիրը և 4 ուսումնական տարի (1997–2001) անցկացնում համալսարանի բասկետբոլային թիմում։ 2001 թվականին համալսարանային հավաքականի կազմում Բատիեն դառնում է NCAA չեմպիոն, ինչպես նաև նվաճում արժանանում մի շարք «Տարվա համալսարանային բասկետբոլիստ» անվանակարգի մրցանակների։ Համալսարանն ավարտել է կրոնագետի բակալավրի աստիճանով[4]։

Ընտրվել է NBA-ի 2001 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 6-րդ ընտրությամբ՝ «Վանկուվեր Գրիզլիսի» (ավելի ուշ՝ «Մեմֆիս Գրիզլիս») կողմից։ 5 տարի անց փոխանակվում և տեղ է գտնում «Հյուստոն Ռոքեթսում», որից հետո 2010-11 մրցաշրջանի ընթացքում վերադառնում է «Մեմֆիս»։ 2011 թվականին նոր պայմանագիր է կնքում «Մայամի Հիթի»։ «Հիթի» կազմում Բատիեն նվաճել է NBA-ի գավաթը 2012 և 2013 թվականներին։

Բետիեի համարով մարզաշապիկն հավերժացվել է և՛ դպրոցի և՛ համալսարանի կողմից։ Լիգայում հայտնի է պինդ պաշտպանական ունակությունների համար։

Բատիեն միակ բասկետբոլիստն է պատմության մեջ, ով արժանացել է Նեյսմիթի անվան տարվա լավագույն դպրոցական (1997) և համալսարանային (2001) բասկետբոլիստի տիտղոսներին[5]։ 2010 թվականին «Սպորտինգ նյուզ» սպորտային հանդեսի կողմից ճանաչվել է որպես 4-րդ ամենախելացի մարզիկ[4]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ