Ենթարկվում է Շվաբիա վարչական շրջանին։ Մտնում է Այխախ Ֆրիդբերգի շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը 1175 մարդ է (ըստ 2009 թվականիդեկտեմբերի 31-ի)։ Տարածքը 13,5 կմ² է։ Պաշտոնական կոդ՝ 09 7 71 163։
Աշխարհագրություն
Շմիխենը գտնվում է մոտավորապես 6 կմ հարավ Մերինգից։ Կոմունայի կենտրոնից 1 կմ արևելք գտնվում է Շմիխենի երկաթգիծը՝ կառուցված 1961 թվականին։
Պատմություն
Մինչև 1800 թվականը Շմիխենը Ֆուգեր–Կիրխբերգի հոֆմարկն էր, պատկանում էր Հարավային Գերմանիայի ամենախոշոր առևտրային տներից մեկին։ 1818 թվականին հիմնվում է Շմիխեն կոմունան։
Քաղաքականություն
Կոմունայի կառավարումը տեղի է ունենում 1 բուրգոմիստրի և 12 մարդկանցից բաղկացած խորհրդի միջոցով, որ ընտրվում են 4 տարին մեկ։
Տեսարժան վայրեր
Շմեխինում է գտնվում Մարիա Կապել եկեղեցին, որ կառուցվել է XVII դարում։