Շվեդական Թագավորական Ակադեմիա
![]() Kungliga Musikaliska Akademien, KMA | |
---|---|
![]() | |
Տեսակ | Շվեդիայի թագավորական ակադեմիաներ և ազգային ակադեմիա |
Հիմնադիրներ | Գուստավ III արքա |
Երկիր | ![]() |
Հիմնադրման ամսաթիվ | 1771թվականի սեպտեմբերի 8 |
Անվանված է | Շվեդական թագավորական ակադեմիա [d] և Գիտությունների պետական ակադեմիա |
Կայք | musakad.se |
![]() |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d9/KMA_hus.fr_Nybroviken.jpg/270px-KMA_hus.fr_Nybroviken.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a1/Blasieholmstorg_2009.jpg/270px-Blasieholmstorg_2009.jpg)
Շվեդական Թագավորական Ակադեմիան[1] (շվեդ.՝ Kungliga Musikaliska Akademien, KMA) Շվեդիայի թագավորական ակադեմիաներից մեկն է, անկախ հասարակական կազմակերպություն, որը միտված է երաժշտության ոլորտում երաժշտական մշակույթի, հետազոտությունների և կրթության զարգացմանը։ Ակադեմիան հիմնադրվել է 1771 թվականին, հիմնադիրն էր Գուստավ III արքան։
Ակադեմիայի անդամներ
Շվեդիայի Թագավորական երաժշտական ակադեմիայի անդամի կոչումներ ստացել են ինչպես շվեդ, այնպես էլ օտարերկրա երաժիշտներ։ Ներկայումս Ակադեմիան ունի 170 շվեդ և 60 օտարերկրյա ակտիվ անդամներ, ովքեր տարեկան շուրջ 5 անգամ մասնակցում են կոնֆերանսների և նիստերի[2]։ Ակադեմիայի անդամի կոչումներ ստացել են շուրջ 1000 շվեդ և 500 օտարերկրյա կոմպոզիտորներ և երաժիշտներ, մասնավորապես՝ Հայդնը (1798), Բեթհովենը (1822), Ֆերենց Լիստը(1857), Վերդին (1865), Վագները ( 1876) և ուրիշներ։ Շվեդիայի Թագավորական երաժշտական ակադեմիայի անդամի կոչում շնորհվել է նաև հետևյալ երաժշտագետներին.
- Անտոն Ռուբինշտեյն (1870 թվական)
- Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով (1906 թվական)
- Ալեքսանդր Գլազունով (1928 թվական)
- Սերգեյ Պրոկոֆև (1947 թվական)
- Իգոր Ստրավինսկի (1951 թվական)
- Դմիտրի Շոստակովիչ (1954 թվական)
- Դավիդ Օյստրախ (1969 թվական)
- Մստիսլավ Ռոստրոպովիչ (1975 թվական)
- Գենադի Ռոժդեստվենսկի (1975 թվական)
- Ալֆրեդ Շնիտկե (1987/88 թվական)
- Տատյանա Նիկոլաևա (1988 թվական)
- Եվգենի Սվետլանով (1992 թվական)
- Սոֆյա Գուբայդուլինա (1995 թվական)
- Գրիգորի Սոկոլով (2009 թվական)
- Վալերի Գերգիև (2011 թվական)
Ծանոթագրություններ
- ↑ Написание по словарю: Կաղապար:Книга:Прописная или строчная
- ↑ «The Royal Swedish Academy of Music» (անգլերեն). Kungliga Musikaliska Akademien. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
Արտաքին հղումներ
- www.musikaliskaakademien.se (շվեդ.)(անգլ.) (Ստուգված է 3 հունիսի 2017)