Շտրուդել
![]() | |
Ենթատեսակ | թխվածք և կերակուր |
Առաջացման երկիր | ![]() ![]() |
Ստեղծման տարեթիվ | 1696 |
Հիմնական | ձու, շաքար, ալյուր և բուսական յուղ |
![]() |
Շտրուդել (գերմ.՝ Strudel), պինդ խմորից պատրաստված տարբեր միջուկներներով (ամենաշատը խնձորով) ավստրիական ճաշատեսակ, որն ունի ռուլետի ձև։
Ծագում
Կաթնային շտրուդելի առաջին հայտնի բաղադրատոմսը թվագրվել է 1696 թվականին և տպագրվել է Վիեննայում անհայտ հեղինակի կողմից խոհարարական գրքում[1]։ Այս պահին գրքի պատճենը պահվում է Վիեննայի քաղաքային գրադարանում[2]։
Քաղցր շտրուդել
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/61/Retes.jpg/220px-Retes.jpg)
Աղանդեր շտրուդելը պատրաստվում է ձգվող խմորից[3] մրգերի (խնձոր), հատապտուղների (ելակ, կեռաս, հապալաս, ազնվամորի, չամիչ և այլն), կաթնաշոռի (վանիլով) միջուկներով, շտրուդելը պատրաստում են կակաչի սերմերով և դարչինով, ինչպես նաև այլ բաղադրիչներով պատրաստված խմորով։ Բացի դրանից, քաղցր շտրուդելը պատում են բուսական յուղով և շաղում շաքարի փոշիով։
Սովորաբար շտրուդելը մատուցում են տաք[4] վանիլային պաղպաղակով կամ հարած սերուցքով և շոկոլադե օշարակով։
Շտրուդելը հիանալի համադրվում է թեթև սուրճով (լատտե) և թեյով։
Շտրուդելի այլ տեսակներ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/17/Omas_Apfelstrudel_aus_Prag.jpg/200px-Omas_Apfelstrudel_aus_Prag.jpg)
- կարտոֆիլով շտրուդել,
- երշիկով շտրուդել պատրաստված արյունոտ սալով և թթու կաղամբով,
- կաթնային շտրուդել,
- մսով շտրուդել,
- շաքարով շտրուդել,
- սիրտութոքով շտրուդել։
Շտրուդելը ազգային խոհանոցներում
Շտրուդելը հայտնի է բոլոր գերմանախոս երկրներում (ամենատարածվածն են խնձորով, տանձով և կեռասով շտրուդելները), հունգարական, ինչպես նաև չեխական եւ սլավոնական լեզվով խոսող մյուս երկրներում, մասամբ հրեական (եվրոպական հրեական) խոհանոցներում։
Ծանոթագրություններ
- ↑ «Apfelstrudel, Milchrahmstrudel, Topfenstrudel auf traditionelle-lebensmittel.at». Արխիվացված է օրիգինալից 2012-03-24-ին. Վերցված է 2018-05-29-ին.
- ↑ Felix Czeike: Historisches Lexikon Wien. Band 5. Verlag Kremayr & Scheriau, Wien 1997, ISBN 3-218-00547-7, S. 384.
- ↑ Штрудель. Как приготовить правильно.(չաշխատող հղում)
- ↑ Шеф-повар Михаил Ситников. Quality. Приложение к газете «Коммерсантъ», № 5 (21), 05.06.2009