ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ 2013
2013 թվականի Ուեֆայի սուպերգավաթը 38 այդ մրցաշարի 38-րդ խաղարկությունն է։ Դրան մասնակցում են 2013 թվականի Չեմպիոնների Լիգայի հաղթողը՝ Բավարիան և Եվրոպա Լիգայի հաղթողը՝ Չելսին։ Խաղն անցկացվում էր Պրագայի Էդեն Արենա մարզադաշտում։ Բավարիան դարձավ առաջին գերմանական թիմը, ով կարողանում է նվաճել այդ տիտղոսը՝ հաղթելով Չելսիին 11 մետրանոց հարվածաշարով։ Դա նաև առաջին խաղարկությունն էր սուպերգավաթի, որտեղ հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարով[1]։
Անցկացման վայր
2011 թվականի հունիսի 16-ին[2] հայտարարվեց, որ Էդեն Արենան ընդունելու է 2013 թվականի սուպերգավաթը։ Այն Պրագայի քաղաքային մարզադաշտն է, որը հիմնականում ընդունում է Չեխիայի առաջնության հանդիպումները։
Թիմեր
Թիմ | Որակավորում | Նախորդ մասնակցություններ |
---|---|---|
Բավարիա | ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա ի հաղթող | 1975, 1976, 2001 |
Չելսի | 2012-2013 Եվրոպա Լիգայի հաղթող | 1998, 2012 |
Թիմերի մասին
2004 թվականից հետո այս սուպերգավաթի հանդիպումը առաջինն էր, երբ թիմերը հանդես էին գալիս առանց այն մարզիչների, որոնք հաղթել էին տիտղոսները։ Չելսիի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, ում գլխավորությամբ Չելսին հաղթեց Եվրոպա Լիգան, լքեց ակումբը և ղեկավարեց Նապոլին, իսկ Բավարիային Չեմպիոնների Լիգայի հաղթանակ պարգևած Յուպ Հայնկեսը ավարտեց մարչական կարիերան։ Բենիտեսին փոխարինեց Մոուրինյոն[3], իսկ Հայնկեսին՝ Գվարդիոլան։ Գվարդիոլան նախկինում երկու անգամ Բարսելոնայի հետ նվաճել էր ՈՒԵՖԱ սուպերգավաթը, իսկ Մոուրինյոն մեկ անգամ Պորտուի հետ խաղացել էր սուպերգավաթում, սակայն պարտություն կրել Միլանից։
Տոմսերի վաճառքը
Տոմսերի պաշտոնական վաճառքը սկսվեց հունիսի 14-ին։ Տոմսերն արժեին 50, 90 և 130 ֆունտ ստեռլինգ։
Կազմերը, համազգեստը, գոլերի հեղինակները և իրացրած ու չիրացրած 11 մետրանոցները
ՈւԵՖԱ սուպերգավաթ | ||||
---|---|---|---|---|
2013 օգոստոսի 30 20․45 (Կենտրոնական Եվրոպայի ժամանակ) |
Բավարիա | 2-2 | Չելսի | Էդեն Արենա, Հանդիսական՝ 17․686 Մրցավար՝ Յոնաս Էրիկսոն |
Ռիբերի 71' Խաբի Մարտինես 120+1' | Տոռես 8' Ազար 93' | |||
11 Մետրանոցներ | ||||
Դավիդ Ալաբա Կրոս Լամ Ռիբերի Շաքիրի |
5-4 | Լուիզ Օսկար Լեմպարդ Քոուլ Լուկակու |
|
|
Կանոններ
- 90 րոպե
- 30 րոպե լրացուցիչ, եթե հիմնական ժամանակում ոչ-ոքի գրանցվի
- 11 մետրանոց հարվածաշար, եթե 30 րոպեում ևս ոչ-ոքի գրանցվի
- Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ Ֆրանկ Ռիբերի[4]
Խաղի վիճակագրություն
Բավարիա | Չելսի | |
---|---|---|
Խփած գոլեր | 2 | 2 |
Հարվածներ | 37 | 14 |
Հարվածներ դարպասին | 19 | 9 |
Սեյվեր | 7 | 17 |
Գնդակին տիրել(%) | 64 | 36 |
Անկյունայիններ | 15 | 5 |
Խախտումներ | 18 | 23 |
Խաղից դուրս | 1 | 4 |
Դեղին քարտեր | 2 | 8 |
Կարմիր քարտեր | 0 | 1 |
Ծանոթագրություններ
- ↑ «Բավարիան հաղթեց 11 մետրանոց հարվածաշարով». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Հունիսի 16-ին հայըարարվեց, որ սուպերգավաթը Էդեն Արենայում է կայանալու
- ↑ Մոուրինյոյի խոսքերը հանդիպումից առաջ
- ↑ Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Ռիբերին
Արտաքին հղումներ
- 2013 UEFA Super Cup, UEFA.com
- UEFA Super Cup History: 2013, UEFA.com