Ոգու հաղթանակ: Ֆելիքս Զանդմանի պատմությունը
Երկիր | Իսրայել |
---|---|
Ժանր | վավերագրական ֆիլմ |
Թվական | 2006 |
Լեզու | եբրայերեն |
«Ոգու հաղթանակ (Ֆելիքս Զանդմանի պատմությունը)» (անգլ.՝ The Final Victory. The Story of Felix Zandman), 2006 վավերագրական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Հաիմ Հեխտը (Haim Hecht)։
Սյուժե
Գրոդնոյից հրեա տղայի՝ Ֆելիքս Զանդմանի կենսագրությունն է, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անհավատալի մտավոր թռիչք կատարեց դեպի գիտնական և ինժեներ, գործարար և միլիարդատեր, աշխարհի խոշորագույն միջազգային կոնցեռնի՝ Vishay Intertechnology ընկերության սեփականատեր (70 գործարաններ աշխարհի 17 երկրներում) էլեկտրոնային բաղադրիչների արտադրության համար:
Դեռահաս տարիքում Ֆելիքսը վերապրեց Հոլոքոստը՝ մեկուկես տարի թաքնվելով գյուղական տան հատակի տակ փորված փոքրիկ փոսի մեջ։ Նրան փրկել է խիզախ լեհ կին Աննա Պուխալսկայան, ով ժամանակին փրկվել էր Ֆելիքսի տատիկի կողմից։
Ֆելիքս Զանդմանը արցունքներով հիշում է մանկության տարիները, եվրոպական հրեականության աղետի ժամանակ զոհված ծնողներին, պատերազմի սարսափները, նացիստների կողմից իրեն հայտնաբերելու վախը, մաթեմատիկայի ուսումնասիրությունը լիակատար խավարի և գարշահոտության պայմաններում, իսկ պատերազմից հետո՝ ֆիզիկայի հանդեպ սերը և էլեկտրոնիկայի ոլորտում իր գյուտերը:
Այս ֆիլմը մի մարդու մասին է, որի ճակատագիրը մարդկային ոգու հաղթանակի վառ վկայությունն է։ Ֆելիքս Զանդմանը դարձավ ականավոր գիտնականներից մեկը, ով անգնահատելի ներդրում ունեցավ ժամանակակից տեխնոլոգիաների, ինժեներական մտքի, տեսական ֆիզիկայի և Իսրայելի և ԱՄՆ-ի անվտանգության գործում:
Արձագանքներ
Ֆիլմը թարգմանվել է մի քանի լեզուներով և ցուցադրվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեական դիմադրության մասին տեղեկատվության տարածման ծրագրերի և միջոցառումների շրջանակներում[1][2][3][4][5]։
Եթե դուք դեռ ծանոթ չեք Հոլոքոստը վերապրած մարդու զարմանալի պատմությանը, որը հիմնել է Vishay ընկերությունը և գնել է Telefunken ընկերությունը՝ նացիստների համար գերմանական արդյունաբերության խորհրդանիշը, ապա պետք է դիտեք այս ֆիլմը: - Ամոս Զոար[6]
|
- Ամոս Զոար: The "Vishay" Electronics company & the amazing story of Felix Zandman (անգլ. ՝ ) Ֆիլմը հետաքրքրություն է առաջացրել սոցիալական հոգեբանության տեսանկյունից՝ որպես համայնքի գոյատևման համար անհրաժեշտ խմբային բարոյականության նորմերի մշակման և երկարատև պահպանման օրինակ[7]։
Ծանոթագրություններ
- ↑ The «Fnal victory organization» Արխիվացված 2016-03-10 Wayback Machine(անգլ.)
- ↑ Festival de documentales sobre el Holocausto Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(իսպ.)
- ↑ Typical Applications and History of Passive Components(անգլ.)
- ↑ Ciclo de cine «Una pérdida para la humanidad, una victoria individual» Արխիվացված 2015-09-24 Wayback Machine(իսպ.)
- ↑ United Nations Information Centre (UNIC). Teams @ Work. Peru, p. 7 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(անգլ.)
- ↑ The "Vishay" Electronics company & the amazing story of Felix Zandman(անգլ.)
- ↑ А. Кунин. Верность и измена Արխիվացված 2015-04-02 Wayback Machine
Արտաքին հղումներ
- Ոգու հաղթանակ ՅուԹյուբում
- «Ոգու հաղթանակ» ֆիլմը mako կայքում
- Felix Zandman(անգլ.)
- The Jerusalem Post «Holocaust narratives»(անգլ.)