Ոսկե ժամ (լուսանկարչություն)
Լուսանկարչության մեջ «ոսկե ժամը» օրվա ժամ է, արևածագից քիչ անց կամ մայրամուտից առաջ, որի ընթացքում ցերեկային լույսն ավելի կարմիր է և ավելի փափուկ, քան այն ժամանակ, երբ արեգակը բարձր շողում է երկնքում։
Ոսկե ժամը երբեմն կոչվում է նաև «կախարդական ժամ»։ Այն այդպես անվանում են հիմնականում կինեմատոգրաֆիստները և լուսանկարիչները[1][2]։ Այս ժամերին երկնքի պայծառությունը համընկնում է փողոցային լուսավորության, փողոցային նշանների, մեքենաների լույսերի ու լուսավորված պատուհանների լույսի հետ։
Արևածագին նախորդող կամ մայրամուտին հաջորդող ոսկե ժամից առաջ ժամանակահատվածը կոչվում է «կապույտ ժամ»։ Սա այն ժամանակն է, երբ արևը զգալիորեն խորն է հորիզոնում։ Արևի ոչ ուղիղ ճառագայթները կապույտ ստվեր են ստանում։ Այս ժամանակ ստվերները հստակ չեն, քանի որ արևը դեռևս ոչ լիարժեք ծագել է, ոչ էլ արդեն մայր է մտել։
Մանրամասներ
Երբ արևը հորիզոնի ներքևում է, արև ճառագայթներն ավելի երկար ճանապարհ են անցնում Երկրի մթնոլորտով, այսպիսով լուսավորության մեծ մասը հասնում է երկնքից[3]` նվազեցնելով լույսի հարաբերությունը։ Տեխնիկապես սա լույսի դիֆուզիայի ձև է։ Ավելի շատ կապույտ լույս է ցրվում, այսպիսով եթե արևը շողում է, դրա լույսն ավելի կարմիր է թվում։ Ավելին, արևի ցածր անկյունը հորիզոնի նկատմամբ ստեղծում է ավելի երկար ստվերներ։
«Ժամ» տերմինը հարաբերականորեն է օգտագործվում։ Այս երևույթի տևողությունը հստակ նշված չէ և տարբերվում է ըստ եղանակի ու աշխարհագրական լայնության։ Լույսի բնութագրիչները որոշվում են ըստ արևի բարձրության, արևի՝ հորիզոնում շարժվելը և որոշակի բարձրությունը կախված է դիրքի աշխարհագրական լայնությունից և տարվա ժամանակաշրջանից[4]։
Լոս Անջելեսում արևածագից առաջ և մայրամուտից հետո արևի բարձրությունը մոտավորապես 10-12° է[5]։
Հասարակածին մոտ գտնվող դիրքում նույն բարձրությունը տևում է ավելի քիչ, քան մեկ ժամը, իսկ հասարակածից հեռու վայրերում այն տևում է ժամից ավել։ Հասարակածից բավականաչափ հեռու վայրերում արևը կարող է չհասնել 10°-ի, և ոսկե ժամը որոշակի սեզոնների կարող է տևել ամբողջ օրը։
Կեսօրին պայծառ փայլող արևը կարող է ստեղծել ուժեղ գունանշումներ և մուգ ստվերներ։ Լուսակայման աստիճանը կարող է տարբեր լինել, քանի որ տարբեր տեսախցիկներ ու լուսանկարչական պարագաներ տարբեր դիապազոններ ունեն։
Այս լուսային հարցը կարևոր է հատկապես դիմանկարներ անելիս, որտեղ առկայծումը հաճախ անհրաժեշտ է՝ մարմնի ու դեմքի լուսային հարաբերակցությունը պահելու համար։
Քանի որ հակադրությունը ոսկե ժամին ավելի քիչ է, ստվերներն ավելի պարզ են, և գունանշումներն ավելի բաց են։ Բնանկարչության մեջ ցածր արևի տաք գույները հաճախ շատ ցանկալի են՝ տեսարանի գույները հարստացնելու համար[6]։ Սա բնանկարչության համար լավագույն պահն է համարվում[7]։
-
Բանգկոկը ոսկե ժամի պահին
-
Ոսկե ժամին արված դիմանկար
-
Ոսկե ժամը Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Լոնգ Բիչում
-
Տեսարան Ջակարտայի երկնքից՝ ոսկե ժամին
Ծանոթագրություններ
- ↑ Steven Ascher, The Filmmaker's Handbook, 5th edition, 2019, p. 428.
- ↑ Blain Brown, Cinematography: Theory and Practice, 3rd edition, 2016, p. 283.
- ↑ Thomas 1973, 9–13.
- ↑ Bermingham 2003, 214.
- ↑ Solar altitude in Los Angeles, CA, at 1 hour after sunrise computed for 21 March, 21 June, 21 September, and 21 December 2009 using the U.S. Naval Observatory Data Services Արխիվացված 2021-01-17 Wayback Machine Altitude and Azimuth of the sun or moon During One Day Արխիվացված 2011-08-01 Wayback Machine on 30 July 2009. Values obtained were 11.7°, 10.5°, 11.7°, and 9.75°.
- ↑ Bauer, Mark (2020 թ․ մայիսի 12). «Golden Hour Photography: A Landscape Photographer's Guide». Nature TTL (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «35 Best Sunset Photography Tips and Ideas - PhotographyAxis». PhotographyAxis (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 11-ին.
Մատենագրություն
- Bermingham, Alan. 2003. Location Lighting for Television. Boston: Focal Press. 0-240-51937-X
- Lynch, David K., and William Livingston. 1995. Color and Light in Nature. Cambridge: Cambridge University Press. 0-521-46836-1
- Lynch-Johnt, Barbara A., and Michelle Perkins. 2008. Illustrated Dictionary of Photography: The Professional's Guide to Terms and Techniques. Buffalo, NY: Amherst Media, Inc. 978-1-58428-222-8
- Singleton, Ralph S., and James A. Conrad. 2000. Filmmaker's Dictionary. 2nd ed. Ed. Janna Wong Healy. Hollywood, California: Lone Eagle Publishing Company. 1-58065-022-8
- Thomas, Woodlief, ed. 1973. SPSE Handbook of Photographic Science and Engineering. New York: John Wiley and Sons. 0-471-81880-1
Արտաքին հղումներ
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ոսկե ժամ (լուսանկարչություն) կատեգորիայում։ |
- Golden Hour Calculator
- Twilight Calculator – Blue Hour / Golden Hour Table
- Golden Hour Photography: A Landscape Photographer's Guide
|