«Ոստիկանը Բևեռլի Հիլզից 3», 1994 թվականի կատակերգական մարտաֆիլմ հայտնի հոլիվուդյան դերասան Էդի Մերֆիի մասնակցությամբ։ «Ոստիկանը Բևեռլի Հիլզից» (1984) և «Ոստիկանը Բևեռլի Հիլզից 2» (1987) ֆիլմերի շարունակությունն է։ Նախորդ ֆիլմերից այս ֆիլմում խաղում են միայն Ջաջ Ռեյնհոլդը (առաջին և երկրորդ մաս) և Բրոնսոն Պինչոտը (առաջին մաս)։
Սյուժե
Յոթ տարի ընդմիջումից հետո Դետրոյթի ոստիկան Ակսել Ֆոուլին նորից ստիպված է վերադառնալ իր ընկեր ոստիկանների մոտ` Բևերլի Հիլզ։ Նրան այնտեղ են բերում իր սիրելի շեֆին սպանողներին գտնելու փնտրտուքները։ Մեր հերոսը գտնում և վրեժ է լուծում մարդասպաններից ու հայտնի է դառնում։ Գործողությունների ընթացքում Ակսելը ծանոթանում է մի հիանալի աղջկա հետ, ով աշխատում էր զվարճանքների այգում։