Որմզդեղնի կղզին Սոկոլնիկիում
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ալեքսեյ Սավրասով |
տարի | 1869 |
բարձրություն | 62 սանտիմետր |
լայնություն | 88 սանտիմետր |
նյութ | կտավ և յուղաներկ |
գտնվում է | Տրետյակովյան պատկերասրահ |
հավաքածու | Տրետյակովյան պատկերասրահ |
Ծանոթագրություններ |
«Որմզդեղնի կղզին Սոկոլնիկիում»[1] (ռուս.՝ «Лосиный остров в Сокольниках»), ռուս նկարիչ Ալեքսեյ Սավրասոի (1830-1897) նկարը, որ ստեղծվել է 1869 թվականին։ Ներկայում ընդգրկված է Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուում (ինվ. 825)։ Նկարի չափերը՝ 62 × 88 սմ[2][3]։
Նկարագրություն
Նկարում պատկերված է սոճու անտառ, որի դիմացի դաշտում արածում է կովերի նախիրը։ Կուտակվող ամպերով պատված երկինքը, ինչպես նաև առաջին պլանում նկարված պղտոր ջրով ջրափոսերն ստեղծում են մռայլ ու սառը տպավորություն։ Ընդ որում՝ նկարն ինքը շատ պոետական ու ռեալիստական է` սկսած բորայի պատկերումից և վերջացրած խոտի ու թփերի ճյուղերի մանրամասն մշակմամբ[4]։
Պատմություն
1870 թվականին նկարը («Սոճու անտառակի տեսարան» խորագրով, ռուս.՝ «Вид сосновой рощи») ցուցադրվել է Մոսկվայի կերպարվեստը սիրողների միության ցուցահանդեսում։ Այն արժանացել է ցուցահանդեսի առաջին մրցանակի։ Նույն թվականին նկարը Սավրասովից գնել է Պավել Տրետյակովը[2]։
1871-1872 թվականներին նկարը («Սոկոլնիկի» խորագրով) ցուցադրվել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության (պերեդվիժնիկների) առաջին ցուցահանդեսում, իսկ 1873 թվականին («Որմզդեղնի կղզի» խորագրով, ռուս.՝ «Лосиный остров»)՝ Կերպարվեստի կայսերական ակադեմիայում[2]։
Արձագանքներ
1870 թվականին արվեստի պատմաբան Կարլ Գերցը Սավրասովի «Որմզդեղնի կղզին Սոկոլնիկիում» նկարի մասին գրել է[5].
Արվեստագետ Նիկոլայ Նովոուսպենսկին նկարի մասին գրել է[6].
Նկարիչ Վասիլի Մեշկովը նշել է, որ «Սերմնագռավներից» երկու տարի առաջ նկարված «Որմզդեղնի կղզին Սոկոլնիկիում» նկարը «եղել է առաջին հաղթական նշաձողը կյանքը սավրասովյան հաստատման, ռուսական բնության հաղթանակի ճանապարհին»[7]։
Ծանոթագրություններ
- ↑ Հայկական սովետական հանրագիտարան, խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, հատոր 10, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1984։
- ↑ 2,0 2,1 2,2 Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2006. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 2, Н—Я. — С. 280. — 560 с. — ISBN 5-900743-22-5
- ↑ «Саврасов Алексей Кондратьевич — Лосиный остров в Сокольниках». Государственная Третьяковская галерея, www.tretyakovgallery.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 06.11.2014-ին.
- ↑ С. Королёва Алексей Кондратьевич Саврасов (Великие художники, том 22). — Москва: Директ-Медиа и Комсомольская правда, 2010. — С. 15—17. — 48 с. — ISBN 978-5-87107-195-3
- ↑ К. Герц. Конкурс Московского общества любителей художеств. — Современная летопись, 1870, № 14, с. 4
- ↑ Н. Н. Новоуспенский Алексей Кондратьевич Саврасов. — Москва: Искусство, 1967. — 134 с.
- ↑ В. В. Мешков. Традиции Саврасова // Огонёк. — 1950 (№ 15, 9 апреля). — С. 25.
Արտաքին հղումներ
- «Саврасов Алексей Кондратьевич — Лосиный остров в Сокольниках, 1869» (HTML). www.art-catalog.ru. Վերցված է 06.11.2014-ին.