Ուես Անդերսոն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդերսոն (այլ կիրառումներ)
Ուես Անդերսոն անգլ.՝ Wes Anderson | |||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1969[1][2][3][…] (54 տարեկան) | ||||||||||||||||||
Ծննդավայր | Հյուստոն[4] | ||||||||||||||||||
Կրթություն | Օսթինի տեխասյան համալսարան, St. John's School?, Westchester Enriched Sciences Magnets?, Westchester Academy for International Studies? և Սեյնթ Ֆրանցիսի եպիսկոպոսական դպրոց | ||||||||||||||||||
Քաղաքացիություն | ԱՄՆ[5] | ||||||||||||||||||
Գործունեության տարիներ | 1994-մեր օրեր | ||||||||||||||||||
Ազգություն | ԱՄՆ | ||||||||||||||||||
Մասնագիտացում | ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր | ||||||||||||||||||
Պարգևներ | |||||||||||||||||||
IMDb | ID 0000095 | ||||||||||||||||||
|
Ուեսլի Մորտիմեր Ուելս (Ուես) Անդերսոն (անգլ.՝ Wesley Mortimer Wales "Wes" Anderson, մայիսի 1, 1969[1][2][3][…], Հյուստոն[4]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, պրոդյուսեր։ Երկու անգամ առաջադրվել է Օսկարի համար. առաջին անգամ «Տենենբաում ընտանիք» ֆիլմի համար, 2001 թվականին, երկրորդ անգամ «Լիալուսնի թագավորություն» ֆիլմի համար, 2012 թվականին։ Ինչպես նաև առաջադրվել է լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում «Ֆանտաստիկ պարոն Ֆոքս» տիկնիկային մուլտֆիլմի համար, 2009 թվականին։
Կենսագրություն
Ուեսլի Ուելս Անդերսոնը ծնվել է 1969 թվականի մայիսի 1-ին Հյուսթոնում (Տեխաս, ԱՄՆ)։ Ուեսլիի հայրը՝ Մելվեր Անդերսոնը, գովազդային ընկերության տնօրեն էր։ Մայրը՝ Թեքսաս Անդերսոնը (Texas Anderson), հնէաբան էր, իսկ ավելի ուշ աշխատել է որպես անշարժ գույքի գործակալ։ Անդերսոնը մեծացել է երկու եղբայրների՝ Էրիկի ու Մելի հետ։ Ծնողները բաժանվել են, երբ նա 8 տարեկան էր։ Հետագայում Անդերսոնը խոստովանել է, որ «դա իր և իր եղբայրների կյանքի ամենակարևոր իրադարձություններից էր»։ Բաժանման պատմությունը նախատիպ է ծառայել «Տենենբաում ընտանիք» ֆիլմի սցենարի համար։
Արվեստի գեղարվեստական առանձնահատկությունները
Անդերսոնի նկարները հեղինակային են, որովհետև նա մասնակցություն է ունենում կինոարտադրման յուրաքանչյուր էտապում։ Ռեժիորը կադրերը հագեցնում է այնքան մեծ քանակությամբ մանրամասնություններով, որ ֆիլմի ավարտից հետո ցանկություն է նայում վերանայել այն։ Բացի այդ, Անդերսոնը երաժշտության մեծ երկրպագու է և ինքն է ընտրում իր ֆիլմերի երաժշտությունները։ Դրա վառ օրինակ է «Գնացք Ջարջիլինգի վրայով»[7]
Անդերսոնի խոսքերով իր բոլոր ֆիլմերն անձնական են, սկզբից ինչև վերջ[8]։
Իր տեսած հինգ լավագույն ֆիլմերի ցանկում նա առանձնացնում է «Terror's Advocate», «Եվանգելիոն» անիմեն, «Խամաճիկների կյանքից», «Life Lessons» և «Անհետ կորածը»[9][10]։
Ֆիլմագրություն
Լիամետրաժ ֆիլմեր
Թվական | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում |
---|---|---|
1996 | Շշային հրթիռ | Bottle Rocket |
1998 | Ռաշմոր ակադեմիա | Rushmore |
2001 | Տենենբաում ընտանիք | The Royal Tenenbaums |
2004 | Ջրային կյանք | The Life Aquatic with Steve Zissou |
2007 | Գնացք Դարջիլինգի վրայով | The Darjeeling Limited |
2009 | Ֆանտաստիկ պարոն Ֆոքս (մուլտֆիլմ) | Fantastic Mr. Fox |
2012 | Լիալուսնի թագավորություն | Moonrise Kingdom |
2014 | «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոց | The Grand Budapest Hotel |
Կարճամետրաժ ֆիլմեր
Թվական | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում |
---|---|---|
1994 | Շշային հրթիռ | Bottle Rocket |
2007 | Հյուրանոց «Շեվելյե» | Hotel Chevalier |
2012 | Կինոդիտում զարմիկ Բենի ջոկատի համար, Ջեյսոն Շվարցմանի հետ | Cousin Ben Troop Screening with Jason Schwartzman) |
2013 | Կաստելլո Կավալկանտի | Castello Cavalcanti |
Պատկերասրահ
-
«Լիալուսնի թագավորություն» 2012 թվականի Կաննի կինոփառատոնը
-
Ուես Անդերսոնի նկարը
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 BD Gest' (ֆր.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #13069164X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ 2024 | Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences
- ↑ http://seance.ru/blog/anderson-moon/ Զավեշտալի Բ. Մանկության հարյուր օր // Սեանս. — 16 մայիսի
- ↑ http://seance.ru/blog/wes-anderson-interview/ «Սեանս» ամսագրի հարցազրույցը Անդերսոնի հետ
- ↑ http://www.huffingtonpost.com/2009/03/12/gwyneth-paltrows-favorite_n_174428.html Gwyneth Paltrow's Favorite Movies (Plus Spielberg's, Wes Anderson's & More)
- ↑ http://www.animenewsnetwork.com/news/2009-03-12/director-wes-anderson-lists-eva-among-favorite-dvds Director Wes Anderson Lists Eva Among Favorite DVDs (Updated)
Արտաքին հղումներ
- Wes Anderson (անգլ.) Internet Movie Database կայքում
- «Սեանս» կինոամսագրի բոլոր տվյալները Ուես Անդերսոնի մասին Արխիվացված 2008-08-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուես Անդերսոն» հոդվածին։ |
|