Ուիլյամ Հիլ Բրաուն
Ուիլյամ Հիլ Բրաուն | |
---|---|
Ծնվել է | նոյեմբեր 1765 |
Ծննդավայր | Բոստոն, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1] |
Վախճանվել է | սեպտեմբերի 2, 1793[2][3][4][…] (27 տարեկան) |
Վախճանի վայր | Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ |
Մասնագիտություն | վիպասան և գրող |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3e/The_Power_of_Sympathy.jpg/220px-The_Power_of_Sympathy.jpg)
Ուիլյամ Հիլ Բրաուն (անգլ.՝ William Hill Brown, նոյեմբեր 1765, Բոստոն, Մասաչուսեթսյան ծոցի գավառ, Տասներեք գաղութներ, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1] - սեպտեմբերի 2, 1793[2][3][4][…], Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), 18-րդ դարի ամերիկացի գրող, որը համարվում է ամերիկյան ատաջին վեպի հեղինակը։ «Համակրանքի ուժը» (The Power of Sympathy) խորագիրը կրող այդ վեպը առաջին անգամ հրատարակվել է The Massachusetts Magazine ամսագրի 1789 թվականի հունվարյան համարում[5]։ Հետագայում այդ նույն հանդեսի համարներում հատվածաբար լույս է ընծայվել նաև Ուիլյամ Հիլ Բրաունի «Բարեփոխիչը» (The Reformer) էսսեն[6]։
The Power of Sympathy վեպը հեղինակը տպագրության է հանձնել քսանչորս տարեկան հասակում։ Մինչ այդ նա պարբերականներում հանդես է եկել քաղաքական թեմաներով հոդվածներով, որոնք ստորագրել է "Yankee", "Colombus" կամ "Pollia" կեղծանունով[7]։ Հետմահու հրատարակվել են Բրաունի West Point Preserved (1797) ողբերգությունը՝ բրիտանացի արկածախնդիր և լրտես Ջոն Անդրեի մասին, Penelope and Harriot, or the domestic reconciliation կատակերգությունը, մի շարք չափածո ստեղծագործություններ։ Նրա երկերում արտացոլված է եվրոպական գրականությանը, մասնավորապես՝ Սեմյուել Ռիչարդսոնի, Ուիլյամ Շեքսպիրի, Ջոնաթան Սվիֆթի ստեղծագործություններին քաջածանոթ լինելը, իսկ The Power of Sympathy վեպում նկատվում է անգլիական սենտիմենտալիստական գրականության նշանավոր ներկայացուցիչ Ռիչարդսոնի «Կլարիսա» վեպի ազդեցությունը. երկուսն էլ դժբախտ սիրո ողբերգական պատմություններ են, երկուս էլ ձևով էպիստոլյար՝ նամակագրական են։ Սակայն այն էլ պիտի ասել, որ Բրաունն ամեն կերպ ջանում է հեռանալ, զատվել ռիչարդսոնյան նախօրինակից, շեշտված կերպով զգացնել տալ, որ իր վեպի հերոսները ամերիկացիներ են և գործում են ամերիկյան միջավայրում[8]։
Գրականություն
- The Power of Sympathy. 1789; Hg. von William S. Kable. Ohio State UP: Columbus 1970. Auch als Taschenbuch erhältlich: The Power of Sympathy and the Coquette. Penguin Classics, London 1996. ISBN 0140434682
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #122365038 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 Freimarck V. Brown, William Hill (late Nov.? 1765–02 September 1793), writer // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.1600201
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Originally published in January 1789 in The Massachusetts Magazine. Carla Mulford (ed.) (2002): Early American Writing. Oxford University Press. New York. p. 1084ff.
- ↑ |título=William Hill Brown|url=https://www.britannica.com/biography/William-Hill-Brown%7Cobra=Encyclopaedia Britannica|fecha=29 de agosto de 2019}
- ↑ C. Pérez Gállego, op. cit.
- ↑ Cf. Cándido Pérez Gállego, Historia de la literatura norteamericana. Madrid: Taurus, 1988, p. 45-46.
Արտաքին հղումներ
|