Ուլվու Գանիզադե

Ուլվու Գանիզադե
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացումըմբիշ
Երկիր Ադրբեջան
Ծննդյան ամսաթիվհունվարի 1, 1999(1999-01-01) (26 տարեկան)
ԾննդավայրՍումգայիթ, Ադրբեջան
Հասակ՝166 սանտիմետր

Ուլվու Գանիզադե (ադրբ.՝ Ülvü Qənizadə, հունվարի 1, 1999(1999-01-01), Սումգայիթ, Ադրբեջան)[1], հունահռոմեական ոճի ադրբեջանցի ըմբիշ։ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած 2022 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնության 72 կգ քաշային կարգի փոխչեմպիոն[2]։ Ըմբշամարտի Եվրոպայի առաջնության քառակի մեդալակիր է, այդ թվում՝ ոսկե։

Կարերա

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած 2020 թվականի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունան 72 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալներից մեկը[3][4]։

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած 2021 թվականի մինչև 23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունան 72 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալներից մեկը[5][6]։

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած 2022 թվականի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել է նաև բրոնզե մեդալներից մեկը 72 կգ քաշային կարգում[7][8]։ Արծաթե մեդալ է նվաճել 2021 թվականին Թուրքիայի Քոնիա քաղաքում անցկացված Իսլամական համերաշխության խաղերում[9]։

2023 թվականի ապրիլին ոսկե մեդալ է նվաճել Խորվաթիայի Զագրեբ քաղաքում կայացած 2023 թվականի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում[10]։ Ռումինիայի Բուխարեստ քաղաքում կայացած ըմբշամարտի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունուա նվաճել է արծաթե մեդալ մինչև 72 կգ քաշային կարգում[11]։

Տարվա գլխավոր մրցաշարում՝ Տիրանայում (Ալբանիա) կայացած աշխարհի առաջնությունում, Ուլվու Գանիզադեն հաղթանակ տարավ իր բոլոր մրցակիցների նկատմամբ և դարձավ աշխարհի չեմպիոն[12]:

Նվաճումներ

Տարի Մրցաշար Անցկացման վայր Արդյունք Իրադարձություն
2020 Եվրոպայի առաջնություն Հռոմ, Իտալիա 3-րդ Հունահռոմեական 72 կգ
2022 Եվրոպայի առաջնություն Բուդապեշտ, Հունգարիա 3-րդ Հունահռոմեական 72 կգ
Իսլամական համերաշխության խաղեր Քոնիա, Թուրքիա 2-րդ Հունահռոմեական 72 կգ
Աշխարհի առաջնություն Բելգրադ, Սերբիա 2-րդ Հունահռոմեական 72 կգ
2023 Եվրոպայի առաջնություն Զագրեբ, Խորվաթիա 1-ին Հունահռոմեական 72 կգ
2024 Եվրոպայի առաջնություն Բուխարեստ, Ռումինիա 2-րդ Հունահռոմեական 72 կգ

Ծանոթագրություններ

  1. International Wrestling Database (2022-08-04). «2017 // European Championship // Juniors // Greco-Roman // 74 Kg. // Results». www.iat.uni-leipzig.de (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022-08-22-ին. Վերցված է 02.08.2022-ին.
  2. Shefferd, Neil (11 September 2022). «Hosts Serbia take two golds on opening day of finals at World Wrestling Championships». InsideTheGames.biz. Վերցված է 11 September 2022-ին.
  3. Etchells, Daniel (12 February 2020). «Armenia claim two Greco-Roman titles on day three of European Wrestling Championships». InsideTheGames.biz. Վերցված է 13 February 2020-ին.
  4. «2020 European Wrestling Championships Results» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 12 April 2020-ին. Վերցված է 12 April 2020-ին.
  5. Dowdeswell, Andrew (3 November 2021). «Russia completes Greco-Roman wrestling slate with nine out of 10 medals at UWW Under-23 World Championships». InsideTheGames.biz. Վերցված է 4 November 2021-ին.
  6. «2021 U23 World Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 10 November 2021-ին. Վերցված է 10 November 2021-ին.
  7. Pavitt, Michael (3 April 2022). «Turkish wrestlers earn Greco-Roman titles as European Championships conclude». InsideTheGames.biz. Վերցված է 4 April 2022-ին.
  8. «2022 European Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 3 April 2022-ին. Վերցված է 3 April 2022-ին.
  9. «2021 Islamic Solidarity Games Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 18 August 2022-ին. Վերցված է 20 August 2022-ին.
  10. «Джафаров и Ганизаде – новые чемпионы Европы». www.azerisport.com (ռուսերեն). Վերցված է 2023-04-27-ին.
  11. «2024 European Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 19 February 2024-ին. Վերցված է 19 February 2024-ին.
  12. Azerisport.com idman portalı (25.08.2024). «Тройной удар азербайджанской борьбы». www.azerisport.com ((ռուս.)). Վերցված է 25.08.2024-ին. {cite news}: |archive-date= requires |archive-url= (օգնություն)CS1 սպաս․ url-status (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուլվու Գանիզադե» հոդվածին։