Ուոլթեր Շիրլոու
Ուոլթեր Շիրլոու | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 6, 1838[1][2] |
Ծննդավայր | Փեյսլի, Paisley, Ռենֆրեյշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] |
Վախճանվել է | դեկտեմբերի 30, 1909[4] (71 տարեկան) |
Մահվան վայր | Մադրիդ, Իսպանիա[3] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, պաստելիստ, նկարազարդող, գծանկարիչ և նկարիչ-փորագրող |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Walter Shirlaw Վիքիպահեստում |
Ուոլթեր Շիրլոու (անգլ.՝ Walter Shirlaw, օգոստոսի 6, 1838[1][2], Փեյսլի, Paisley, Ռենֆրեյշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - դեկտեմբերի 30, 1909[4], Մադրիդ, Իսպանիա[3]), շոտլանդական ծագմամբ ամերիկացի նկարիչ[5]։
Կենսագրություն
Ծնվել է 1838 թվականի օգոստոսի 6-ին Շոտլանդիայի Փեյսլի քաղաքում։ 1840 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Սկզբում նա սկսել է աշխատել որպես թղթադրամներ տպող[6], ապա դարձել է նկարիչ։ 1861 թվականին նրա առաջին աշխատանքը ցուցադրվել է Դիզայնի ազգային ակադեմիայում։
Ուոլթեր Շիրլուն 1868 թվականին ընտրվել է Չիկագոյի դիզայնի ակադեմիայում որպես ակադեմիկոս։ Նրա աշակերտներից են Ֆրեդրիկ Ստյուարտ Չեչչը և Ջեյմս Քերոլ Բեքվիտը։ 1870 թվականից մինչև 1877 թվականները Շիրլուն սովորել է Մյունխենում Ալեքսանդր Ֆոն Վագների, Արթուր ֆոն Ռամբերգի և Վիլհելմ Լինդենհմիդտի հետ։ Եվրոպայից վերադառնալուց հետո նա ղեկավարել է Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգայի դպրոցը, և մի քանի տարի դասավանդում է այնտեղ։ 1887 թվականին նա դարձավ դիզայնի ազգային ակադեմիայի ակադեմիկոս։ Վոլտեր Շիրլոուն ամերիկացի նկարիչների միության անդամներից էր` հետագայում նրա նախագահը։ Մահացել է 1909 թվականի դեկտեմբերի 26-ին Մադրիդում, թաղված է Մեծ Բրիտանիայի գերեզմանատանը[7]։
Աշխատանքներ
Նրա հայտնի գործերից են Toning of the Bell (1874) և Sheep-shearing in the Bavarian Highlands (1876): 1878 թվականին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում ներկայացվեց նրա վերջին աշխատանքը։
-
1899 թիվ
-
1888 թիվ
-
1909 թիվ
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 SNAC — 2010.
- ↑ «Величайшие художники мира XVIII-XXI вв». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Late Victorian-era money in America Արխիվացված 2018-07-10 Wayback Machine (անգլ.)
- ↑ Walter Shirlaw (անգլ.)
Արտաքին հղումներ
- Walter Shirlaw (անգլ.)
- Walter Shirlaw - Artworks (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուոլթեր Շիրլոու» հոդվածին։ |
|