Ուռուտ (Լոռու մարզ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուռուտ (այլ կիրառումներ)
Գյուղ
Ուռուտ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԼոռու
ՀամայնքԼոռի Բերդ (համայնք) | Լոռի Բերդ համայնք[1]
ԲԾՄ1450 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1020 մարդ (2011)[2]
Տեղաբնականունուռուտեցի
Ժամային գոտիUTC+4
Ուռուտ (Լոռու մարզ) (Հայաստան)##
Ուռուտ (Լոռու մարզ) (Հայաստան)

Ուռուտ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքում[1]։

Աշխարհագրություն

Ստեփանավան քաղաքից մոտ 4 կմ հյուսիս, Ուռուտ գետի հովտում։

Պատմություն

Ուռուտ գյուղի անունը առաջացել է Խրուտ տեղանունից։ Ուռուտ գյուղում պահպանվել է 4-րդ դարի բազիլիկ եկեղեցի, որը XIX դարում վերանորոգվել է, սակայն այժմ էլ վերանորոգման կարիք ունի։

Գյուղն ունի միջնակարգ դպրոց։ 1988 թ. Սպիտակի երկրաշարժի հետևանքով գյուղը ենթարկվել է լուրջ ավերածությունների։ Զոհեր չեն եղել։

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ուռուտի մշտական բնակչությունը կազմել է 1020, առկա բնակչությունը՝ 933 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց մի մասի նախնիները գաղթել են Էրզրումի Սանամեր գյուղից և Անիի շրջակայքի գյուղերից[4]։

Ուռուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].

Տարի Բնակչություն
1873 413 մարդ [6]
1879 767 մարդ [6]
1926 1225 մարդ [6]
1939 1477 մարդ [6]
1959 1399 մարդ [6]
1970 1181 մարդ [6]
1979 1103 մարդ [6]
1989 1224 մարդ [6]
2001 1204 մարդ [6]
2011 1020 մարդ [2]


Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է գյուղատնտեսական կուլտուրաների մշակմամբ և անասնապահությամբ։

Հայտնի տեղաբնակներ

  • Նորիկ Խալաթյան - գիտությունների դոկտոր, միջուկային ֆիզիկոս
  • Վաչագան Խալաթյան - գիտությունների թեկնածու։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Լոռի Բերդ համայնքի մասին Լոռու մարզպետարանի կայքում, (արխիվացված 10․11․2023 թվականին)։
  2. 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  3. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 204 — 916 էջ։
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 200» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Նոյեմբերի 11-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.

Արտաքին հղումներ