Ուսամա Տարգալին

Ուսամա Տարգալին
Քաղաքացիությունը  Մարոկկո
Ծննդյան ամսաթիվ մայիսի 20, 2002(2002-05-20) (22 տարեկան)
Ծննդավայր Sidi Belyout, Կասաբլանկա, Մարոկկո

Ուսամա Տարգալին (ֆր.՝ Oussama Targhalline; մայիսի 20, 2002(2002-05-20), Sidi Belyout, Կասաբլանկա, Մարոկկո), մարոկկացի ֆուտբոլիստ, նիդերլանդական «Ֆեյենորդ» ակումբի և Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան: Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից:

Ակումբային կարիերա

Տարգալինը Մուհամեդ VI-ի Մարոկկոյի ֆուտբոլային ակադեմիայի սան է։ 2020 թվականին Ուսաման պայմանագիր է կնքել Մարսելի «Օլիմպիկի» հետ։ 2021 թվականին Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում «Կաննե Ռոշվիլի» դեմ խաղում Տարգալինը նորամուտը նշեց հիմնական կազմում։ 2022 թվականի հունվարի 7-ին «Բորդոյի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Լիգա 1-ում[1]։ 2022 թվականի ամռանը Տարգալինը վարձավճարով տեղափոխվել է թուրքական «Ալանյասպոր»[2]։ Օգոստոսի 7-ին «Ֆաթիհ Կարագյումրյուկի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց թուրքական Սուպերլիգայում[3]։

2023 թվականի սկզբին Տարգալինը տեղափոխվել է «Հավր»[4][5]։ Փետրվարի 11-ին «Սոշոյի» դեմ խաղում նա իր նորամուտը նշեց Լիգա 2-ում[6]։ Ապրիլի 29-ին «Կան»-ի դեմ խաղում Ուսաման խփեց իր առաջին գոլը «Հավր»-ի կազմում[7]։

2025 թվականի փետրվարի 5-ին տեղափոխվել է հոլանդական «Ֆեյենորդ»՝ կնքելով 3 տարվա պայմանագիր մինչև 2028 թվականի կեսը[8]։

Միջազգային կարիերա

2019 թվականին Մարոկկոյի պատանեկան հավաքականի կազմում Տարգալինը Տանզանիայում մասնակցել է Աֆրիկայի պատանեկան գավաթին։ Մրցաշարում նա մասնակցել է Սենեգալի[9], Գվինեայի[10] և Կամերունի հավաքականների դեմ խաղերին[11]։

2021 թվականին Մարոկկոյի երիտասարդական հավաքականի կազմում Տարգալինը Մավրիտանիայում մասնակցել է Աֆրիկայի երիտասարդական գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում նա պահեստային էր և խաղադաշտ դուրս չեկավ։

2023 թվականին Մարոկկոյի օլիմպիական հավաքականի կազմում Տարգալինը դարձել Է Աֆրիկայի տնային երիտասարդական առաջնության (մինչև 23 տարեկան) հաղթող։ Մրցաշարում նա մասնակցել է Գվինեայի[12], Կոնգոյի[13], Մալիի[14] և Եգիպտոսի թիմերի դեմ խաղերին[15]։ Եգիպտացիների դեմ խաղում Ուսաման դարձել է գոլի հեղինակ։

2024 թվականին Տարգալինը ընդգրկվել է Մարոկկոյի օլիմպիական հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Փարիզի Օլիմպիական խաղերին։ Մրցաշարում նա մասնակցել է Արգենտինայի[16], Ուկրաինայի[17], Իրաքի[18], ԱՄՆ-ի[19], Իսպանիայի[20] և Եգիպտոսի թիմերի դեմ խաղերին[21]։

Ձեռքբերումներ

Միջազգային

Մարոկկո Մարոկկո (մինչև 23 տարեկան)

  • Աֆրիկայի երիտասարդական առաջնության հաղթող (մինչև 23 տարեկան)՝ 2023

Ծանոթագրություններ

  1. «Бордо VS. Олимпик Марсель 0:1». soccerway.com (անգլերեն). 2022-01-07. Արխիվացված է օրիգինալից 2023-04-30-ին. Վերցված է 2023-04-30-ին.
  2. «Oussama Targhalline prêté 1 an à Alanyaspor» (ֆրանսերեն). Marseille. 2022-08-01. Արխիվացված է օրիգինալից 2022-08-02-ին. Վերցված է 2022-08-02-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Фатих Карагюмрюк VS. Аланьяспор 2:4». soccerway.com (անգլերեն). 2022-08-07. Արխիվացված է օրիգինալից 2023-04-30-ին. Վերցված է 2023-04-30-ին.
  4. «Oussama Targhalline transféré au Havre AC». Olympique Marseille (ֆրանսերեն). 2023-01-07. Արխիվացված է օրիգինալից 2023-01-07-ին. Վերցված է 2023-01-07-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Oussama Targhalline s'est engagé avec le Havre Athletic Club». www.hac-foot.com (ֆրանսերեն). 2023-01-07. Արխիվացված է օրիգինալից 2023-01-07-ին. Վերցված է 2023-01-07-ին. {cite web}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Сошо VS. Гавр 1:1». soccerway.com (անգլերեն). 2023-02-11. Արխիվացված է օրիգինալից 2023-04-30-ին. Վերցված է 2023-04-30-ին.
  7. «Кан VS. Гавр 1:2». soccerway.com (անգլերեն). 2023-04-29. Արխիվացված է օրիգինալից 2023-04-30-ին. Վերցված է 2023-04-30-ին.
  8. «Oussama Targhalline tekent bij Feyenoord». feyenoord.com (հոլանդերեն). 2025-02-05. Վերցված է 2025-02-06-ին.
  9. «Марокко (до 17) VS. Сенегал (до 17) 1:1». soccerway.com (անգլերեն). 2019-04-15. Արխիվացված է օրիգինալից 2023-04-30-ին. Վերցված է 2023-04-30-ին.
  10. «Гвинея (до 17) VS. Марокко (до 17) 1:0». soccerway.com (անգլերեն). 2019-04-21. Արխիվացված է օրիգինալից 2023-04-30-ին. Վերցված է 2023-04-30-ին.
  11. «Камерун (до 17) VS. Марокко (до 17) 2:1». soccerway.com (անգլերեն). 2019-04-18. Արխիվացված է օրիգինալից 2020-11-17-ին. Վերցված է 2023-04-30-ին.
  12. «Марокко (до 23) VS. Гвинеи (до 23) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2023-06-24. Արխիվացված օրիգինալից 2024-01-03-ին. Վերցված է 2024-01-03-ին.
  13. «Конго (до 23) VS. Марокко (до 23) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2023-06-30. Արխիվացված օրիգինալից 2024-01-03-ին. Վերցված է 2024-01-03-ին.
  14. «Марокко (до 23) VS. Мали (до 23) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2023-07-04. Արխիվացված օրիգինալից 2024-01-03-ին. Վերցված է 2024-01-03-ին.
  15. «Марокко (до 23) VS. Египет (до 23) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2023-07-08. Արխիվացված օրիգինալից 2024-01-03-ին. Վերցված է 2024-01-03-ին.
  16. «Аргентины (до 23) VS. Марокко (до 23) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2024—07—24. Արխիվացված օրիգինալից 2024-08-31-ին. Վերցված է 2024-09-14-ին.
  17. «Украина (до 23) VS. Марокко (до 23) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2024—07—27. Արխիվացված օրիգինալից 2024-09-14-ին. Վերցված է 2024-09-14-ին.
  18. «Марокко (до 23) VS. Ирак (до 23) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2024—07—30.
  19. «Марокко (до 23) VS. США (до 23) 4:0» (անգլերեն). soccerway.com. 2024—08—02.
  20. «Марокко (до 23) VS. Испания (до 23) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2024—08—05.
  21. «Аргентины (до 23) VS. Марокко (до 23) 0:6» (անգլերեն). soccerway.com. 2024—08—08. Արխիվացված օրիգինալից 2024-09-14-ին. Վերցված է 2024-09-14-ին.