Ուսեմ Աուար
Աուարը Լիոնի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 30, 1998[1] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Լիոն | ||
Հասակ | 175 սմ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Օլիմպիկ Լիոն | ||
Համար | 8 | ||
Պատանեկան կարիերա | |||
2006-2009 | Վիլերբան | ||
2009-2017 | Օլիմպիկ Լիոն | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-2017 | Օլիմպիկ Լիոն B | 22 | (4) |
2017-ներկա | Օլիմպիկ Լիոն | 27 | (5) |
Ազգային հավաքական‡ | |||
2014 | Ֆրանսիա Մ17 | 1 | (0) |
2017-ներկա | Ֆրանսիա Մ21 | 2 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ուսեմ Աուար (ֆր.՝ Houssem Aouar, հունիսի 30, 1998[1], Լիոն), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Օլիմպիկ Լիոնի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։
Ակումբային կարիերա
Օլիմպիկ Լիոն
Աուարը Օլիմպիկ Լիոնի ակադեմիայի սան է։ Ակումբի առաջին թիմ տեղափոխվել է 2017 թվականին։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2017 թվականի փետրվարի 16-ին՝ ԱԶ Ալկմարի դեմ խաղում[3]։ Իր առաջին գոլը խփել է 2017 թվականի փետրվարի 23-ին՝ ԱԶ Ալկմարի դեմ պատասխան խաղում[4]։ Իր դեբյուտը Լիգա 1-ում նշեց 2017 թվականի ապրիլի 16-ին՝ Բաստիայի դեմ խաղում[5][6]։ Իր առաջին մրցաշրջանում Աուարը մասնակցեց 5 խաղի՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
Միջազգային կարիերա
Աուարը 1 հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում։ Ֆրանսիայի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է 2017 թվականի նոյեմբերի 9-ին՝ Բուլղարիայի դեմ խաղում[7]։
Կարիերայի վիճակագրություն
Ակումբային վիճակագրություն
2018 թվականի մարտի 24-ի դրությամբ[8]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Օլիմպիկ Լիոն | 2016–17 | 3 | 0 | 0 | 0 | 2 | 1 | 0 | 0 | 5 | 1 |
2017–18 | 24 | 5 | 4 | 0 | 8 | 1 | — | 36 | 6 | ||
Կարիերայի ընդհանուր | 27 | 5 | 4 | 0 | 10 | 2 | 0 | 0 | 41 | 7 |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «France - H. Aouar - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
- ↑ «AZ Alkmaar - Lyon (Europa League, 2016/17) | Match | OLWeb.fr». www.olweb.fr (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Lyon - AZ Alkmaar (Ligue Europa, 2016/17) | Match | OLWeb.fr». www.olweb.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Bastia vs. Lyon - Football Match Report - April 16, 2017 - ESPN». ESPN.com. Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
- ↑ sport, Guardian (2017 թ․ ապրիլի 16). «Bastia v Lyon abandoned after home fans invade pitch and attack players». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
- ↑ «France U21 - Bulgaria U21, Nov 9, 2017 - UEFA European Under-21 Championship qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Houssem Aouar». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 24-ին.
Արտաքին հղումներ
- Աուարի պաշտոնական Տվիտերի էջը
- Աուարի պաշտոնական Ինստագրամի էջը
- Աուարը transfermarkt-ում
- Աուարը WhoScored.com կայքում
- Աուարը Լիոնի պաշտոնական կայքում
- Աուարը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Աուարը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում Արխիվացված 2017-02-24 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուսեմ Աուար» հոդվածին։ |
|
|