Չամիլա Միչիևիչ (խորվ.՝ Ćamila Mičijević, սեպտեմբերի 8, 1994(1994-09-08)[1], Հայդենհայմ անդեր Բրենց), բոսնիացի և խորվաթ հանդբոլիստ, ֆրանսիական Մեց ակումբի և Խորվաթիայի ազգային հավաքականի ձախ կիսամիջին խաղացող, 2020 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
Կենսագրություն
Միչիևիչը ծնվել է Գերմանիայում, Բոսնիա և Հերցեգովինայից փախստականների ընտանիքում։ Պատերազմի ավարտից հետո վերադարձել է Մոստար, որտեղ ապրել է մինչև 15 տարեկան և խաղացել տեղի «Լոկոմոտիվ» և «Կատարինա» հանդբոլի թիմերում[2]։ Աղջկա խաղը նկատել է մարզիչ Էդո Շմիտը և նրան հրավիրել Ռիեկայի «Զամետ» թիմ, որտեղ էլ նա անցկացրել է հաջորդ հինգ տարիները[3][4]։ 2016-2020 թվականներին խաղացել է հունգարական «Դունաույվարոշի Կոհաս»-ում, որից հետո տեղափոխվել է եվրոպական հանդբոլի առաջատարներից մեկը` ֆրանսիական «Մեց»[5][6]։ Միչիևիչը հնարավորություն չուներ խաղալ իր հայրենի Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականում, քանի որ Խորվաթիայի հավաքական իր առաջին կանչի պահին այդպիսի թիմ պարզապես գոյություն չուներ։ «Մեցի» կազմում մարզիկը մասնակցել է Եվրոպայի երեք առաջնությունների (2014, 2016, 2020)` 2020 թվականին նվաճելով առաջնության բրոնզե մեդալներ[7]։