Չայնա Էնն ՄակՔլեյն
![]() | |
Ծնվել է | 1998 թվականի օգոստոսի 25 (17 տարեկան) |
Ծննդավայր | ԱՄՆ, Ջորջիա, Ատլանտա |
Կրթություն | Oak Park High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի |
Ժանրեր | փոփ, ժամանակակից R&B և պարային երաժշտություն |
Ընտրանի | Բարձրագույն դասարան (հեռուստասերիալ), Սև Կայծակ, Tyler Perry's House of Payne?, The Paynes?, Blood Brother?, How to Build a Better Boy? և Descendants: Wicked World? |
Ծնողներ | հայր՝ Michael McClain?, մայր՝ Shontell McClain? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Thriii? |
chinaanne.net | |
Չայնա Էնն ՄակՔլեյն (անգլ.՝ China Anne McClain, օգոստոսի 25, 1998, Ատլանտա, ԱՄՆ, Ջորջիա), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և երգերի հեղինակ։ Հանդես է գալիս McClain Sisters երաժշտական խմբում՝ Սյերա և Լորին քույրերի հետ միասին։
Կարիերա
Կարիերան սկսել է 2005 թվականին, երբ խաղացել է «The Gospel» ֆիլմում։ 2007 թվականին ստացել է Ժասմին Փեյնի դերը «Tyler Perry’s House of Payne» ֆիլմում։ Աշխարհահռչակ ճանաչում ստացավ Նոր տաղանդների ակադեմիա հեռուստասերիալից, երբ կատարեց Չայնա Փարքսի դերը[2]։
Դիսնեյը թողարկել է Նոր տաղանդների ակադեմիա հեռուստասերիալի սաունդթրեքները 2011 թվականի հոկտեմբերի 11-ին, որտեղ Չայնան երգել է վեց սոլո կատարում, ինչպես նաև երկուսը՝ քույրերի հետ[3]։ Միանգամից հայտնվելով Billboard 200-ի 29-րդ հորիզոնականում առաջին շաբաթում վաճառվեց մոտավորապես 14000 օրինակ։ «Calling All the Monsters» երգը Billboard Hot 100-ում զբաղեցրեց 86-րդ հորիզոնականը։ 2012 թվականին McClain Sisters խումբը նոր ալբոմ թողարկեց[4]։
Կենսագրություն
2005-2010 թթ
2005 թվականին երաժշտական ղեկավարը, լսելով Չայնա Էնի մի քանի երգերից, խորհուրդ տվեց Ռոբ Հարդին վերցնել նրան The Gospel ֆիլմի դերի համար լսումների՝ Բորիս Քոնջոյի և Իդրիս Էլբի հետ միասին։ Այդ դերով Չայնան գրավեց Թայլեր Փերիի ուշադրությունը, ով տվեց Չայնային Tyler Perry’s House of Payne հեռուստասերիալի Ժասմին Փեյնի դերը։
Daddy’s Little Girls ֆիլմում Չայնան խաղացել է իր երկու քույրերի՝ Սյերայի և Լորինի հետ, ովքեր նույնպես դերասանուհիներ են համարվում (ֆիլմում կատարում են Չայնայի ավագ քույրերի դերը)։ Նրա հայրը՝ Մայքլ ՄակՔլեյնը, հանդիսանում է երաժշտական պրոդյուսեր,իսկ մայրը՝ երգերի հեղինակ։ Չայնա ՄակՔլեյնը հայտնվել է նաև ուրիշ ֆիլմերում, նրան հրավիրել են որպես հյուր ուրիշ շոուներում, ինչպիսիք են Հանա Մոնտանա, Ջրային ոստիկանություն և Փաթորկալից եղանակ։ Նա նաև հայտնվել է Համադասարանցիներ ֆիլմում՝ Շարտոլա Մաքքենզի դերով։ Այդ տարում նա կատարել է Կիարայի դերը «Jonas L.A.» հեռուստասերիալում։
2011
2011 թվականին նկարահանվել է Վեյվերլի Փլեյսի կախարդները հեռուստասերիալում՝ Թինայի դերով և Նոր տաղանդների ակադեմիա հեռուստասերիալում՝ գլխավոր դերով, որի համար նա ձայնագրել է Թայո Կրուզի «Dynamite»ը, որը Disney Channel-ով հրապարակելուց հետո հավաքել էր մոտավորապես 1 մլն դիտում՝ You Tube-ում[5]։ Ինչպես նաև Նոր տաղանդների ակադեմիա հեռուստասերիալի համար կատարել է «Exceptional» երգը։ Մասնակցել է Աստղային նենգություններ ռեալիթի շոուին։ Հելոուինի հատուկ սերիայի համար 2011 թվականին կատարել է «Calling All Monsters» երգը։
2011 թվականի օգոստոսին Չայնան Նոր տաղանդների ակադեմիա հեռուստասերիալի նկարահանումներից վաստակել է 600 000 դոլար[5]։
Ֆիլմագրություն
Ֆիլմեր
Տարի | Ֆիլմ | Դերը | Նկարագրություն |
---|---|---|---|
2005 | The Gospel | Ալեքսիս | առաջին ֆիլմ |
2007 | A Dennis the Menace Christmas | Մարգարեթ | |
Հայրիկի աղջիկը | Չայնա Ջեյմս | ||
2008 | Six Blocks Wide | հարևան № 8 | |
2009 | Jack and Janet Save the Planet | Ժանեթ | հեռուստաֆիլմ |
2010 | Փոթորկալի եղանակ | Ալանա Քոլինս | պատկեր direct-to-video |
Համադասարանցիներ | Շարլոտա Մաքքենզի | ||
2013 | Համադասարանցիներ 2 | Շարլոտա Մաքքենզի | |
2014 | Ինչպես ստեղծել իդեալական տղայի | Գաբի Հարիսոն |
Հեռուստատեսություն
Տարի | Ֆիլմ | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
2006-2012 | Փեյն ընտանիքի տունը | Յասմին Փեյն | 1-4 և 6-7 եթերաշրջաններ |
2008 | Ջիմի Քամելը ուղիղ եթերում | Սաշա Օբամա | հեռուստասերիալ |
2009 | Հանա Մոնտանա | Իզաբել | «Welcome to the Bungle» էպիզոդ (3-րդ եթերաշրջան 8 սերիա) |
Ծովային ոստիանություն | Քայլա Վենս | 6-րդ եթերաշրջան 18 սերիա | |
2010 | Jonas L.A. | Կիարա | 2-րդ եթերաշրջան 6 սերիա |
2011 | Վեյվերլի Փլեյսի կախարդները | Թինա (բարի հրեշտակ) | «Wizards vs Angels» էպիզոդ (4-րդ եթերաշրջան 9-10 սերիա) |
2011 | Նոր տաղանդների ակադեմիա | Չայնա Փարքս | գլխավոր դեր |
2011 | Աստղային նենգություններ | հենց ինքը | 1 սերիա |
2012 | Ինչպես պատահի | հենց ինքը | երաժշտական հյուր |
Ձայնագրություն
Ալբոմներ
Սաունդթրեքեր
Անվանում | Ալբոմի նկարագրություն | Շքերթներում զբաղեցրած հորիզոնականները | ||
---|---|---|---|---|
US [6] |
US OST [6] |
US Kids [6] | ||
Նոր տաղանդների ակադեմիա |
|
29 | 2 | 1 |
"—"Ալբոմը հորիզոնականներ չի զբաղեցրել |
Սինգլներ
Անվանում | Տարի | Շքերթում զբաղեցրած հորիզոնականը | Ալբոմ | |
---|---|---|---|---|
US [7] |
CAN [8] | |||
Dynamite | 2011 | — | — | A.N.T. Farm |
Calling All the Monsters | 86 | 89 | ||
Unstoppable | 2012 | — | — | |
"—"Ալբոմը շքերթներում տեղեր չի զբաղեցրել |
Այլ
Երգ | Տարի | Ալբոմ |
---|---|---|
«Your Biggest Fan» | 2009 | Jonas L.A. |
«„I Got My Scream On“» |
2012 | Make Your Mark: Ultimate Playlist |
«„How Do I Get There from Here“» | 2012 | Make Your Mark: Ultimate Playlist |
Տեսահոլովակներ
Տարի | Երգ | Նշումներ |
---|---|---|
2011 | «Dynamite» | տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել Disney Channel-ում |
«Calling All the Monsters» | ||
2012 | «Unstoppable» | տեսահոլովակը/տեքստը Նոր տաղանդների ակադեմիա հեռուստասերիալից |
Մրցանակներ
Տարի | Մրցանակ | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2011 | NAMIC Vision Awards[9] | Կատակերգու դերասանուհու լավագույն աշխատանքը | Ժասմին Փեյն | Հաղթանակ |
2011 | Teen Icon Awards[9] | Icon To Tomorrow | Նոր տաղանդների ակադեմիա | Կաղապար:Առաջադրված |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 https://m.imdb.com/name/nm1942207/
- ↑ «China Anne McClain» (անգլերեն). webcitation.org. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Original Soundtrack A.N.T. Farm» (անգլերեն). allmusic.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Hollywood Records signs McClain Sisters announces. Premiere of «Rise»» (անգլերեն). fearlessradio.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ 5,0 5,1 «China Anne McClain Net Worth» (անգլերեն). celebritynetworth.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Billboard Chart History: A.N.T. Farm Soundtrack». Billboard. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Billboard Chart History: МакКлайн, Чайна Энн». Billboard. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «China Anne McClain Chart History». acharts. 2010 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 13-ին.
- ↑ 9,0 9,1 «China Anne McClain - Awards and nominations». IMDB. 2010 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 30-ին.
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չայնա Էնն ՄակՔլեյն» հոդվածին։ |
|