Չաովարատ Չանվիրակուլ
Չաովարատ Չանվիրակուլ | |
Կուսակցություն՝ | Bhumjaithai Party? և People's Power Party? |
---|---|
Կրթություն՝ | Thammasat University?, Assumption College? և National Defence College of Thailand? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, տնտեսագետ և գործարար |
Ազգություն | Thai Chinese? |
Դավանանք | Թհերավադա |
Ծննդյան օր | հունիսի 7, 1936 (88 տարեկան) |
Ծննդավայր | Phra Nakhon District, Phra Nakhon Province, Թաիլանդ |
Քաղաքացիություն | Siam, Թաիլանդ, Siam և Թաիլանդ |
Զավակներ | Anutin Charnvirakul? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Չաովարատ Չանվիրակուլ (որոշ աղբյուրներում՝ Չաուվարատ Չանվիրակուլ[1]) (թաի.՝ ชวรัตน์ ชาญวีรกุล, հունիսի 7, 1936, Phra Nakhon District, Phra Nakhon Province, Թաիլանդ), Թայլանդի քաղաքական գործիչ։ Եղել է Թաիլանդի վարչապետի պաշտոնակատարը 2008-2010 թվականների քաղաքական ճգնաժամի ժամանակ։
Կենսագրություն
Չաովարատ Չանվիրակուլը ծնվել է 1936 թվականի հունիսի 7-ին Բանգկոկում։
Ավարտել է Թամասաթ համալսարանը 1966 թվականին և ստացել տնտեսագիտության բակալավրի գիտական աստիճան[2]. Ավելի ուշ ուսման է անցել նաև Չուլաչոմկլաո Թագավորական ռազմական ակադեմիայում։
Երկար տարիներ աշխատելով պետական սեկտորում՝ Չաովարատ Չանվիրակուլը կառավարության կազմի մեջ է մտել 1994 թվականին՝ որպես ֆինանսների նախարարի տեղակալ՝ այդ պաշտոնում մնալով մինչև 1997 թվականը։ 2008 թվականին վերադարձել է կառավարություն՝ որպես առողջապահության նախարար, իսկ ավելի ուշ դարձել է Թաիլանդի վարչապետի տեղակալ։
2008 թվականի դեկտեմբերի 2-ին Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել Ժողովրդական իշխանության կուսակցության և կառավարող կոալիցիայի մեջ մտնող այլ կուսակցությունների լուծարման վերաբերյալ։ Գործող վարչապետ Սոմչայ Վոնգսավատն ազատվել է պաշտոնից կառավարության մի շարք այլ ներկայացուցիչների հետ միասին։ Չաովարատը, սակայն, կառավարության միակ ավագ անդամն էր, որը կապ չի ունեցել լուծարված կուսակցությունների հետ, և այդպիսով դարձել է վարչապետի միակ հնարավոր թեկնածուն։ Ընդ որում, որպես կառավարության ղեկավար կամ նրան պետք է հաստատեին Ներկայացուցիչների պալատի անդամները, կամ նա պետք է հանդես գար որպես քաղաքական որևէ միավորման թեկնածու[3]։ Այդ հեռանկարը շատերի մոտ որոշակի հարցեր է առաջացրել. այսպես, մի խումբ սենատորներ հարցում են ուղարկել Սահմանադրական դատարան՝ պահանջելով պարզաբանել վարչապետի պաշտոնում նրա նշանակման օրինականությունը (թեկուզ միայն որպես պաշտոնակատարի)։ Թաիլանդի 2007 թվականի Սահմանադրության դրույթների համաձայն՝ վարչապետը պետք է լիներ Ներկայացուցիչների պալատի անդամ, իսկ Չաովարատը նրա պատգամավորը չէր[4]։ Այնուամենայնիվ, նշանակումը կայացել է։ 2008 թվականի դեկտեմբերի 15-ին Չաովարատան Թաիլանդի վարչապետի պաշտոնում փոխարինել է Ապհիսիտ Վետչաչիվին՝ Դեմոկրատական կուսակցության առաջնորդին[5]։ Չաովարատ Չանվիրակուլն էլ Թաիլանդի ներքին գործերի նախարար է նշանակվել Ապհիսիտի կառավարությունում և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 2011 թվականը, երբ իշխող կոալիցիան պարտություն է կրել ընտրություններում։ 2009 թվականի փետրվարի 14-ին, Չաովարատը դարձել է նաև Թաիլանդի հպարտություն կուսակցության առաջնորդը։
Ընտանիք
Ամուսնացած է Թասանի Չանվիրակուլի հետ։ Ունի երեք երեխա[6]։
Ծանոթագրություններ
- ↑ «Новый премьер Таиланда будет избран 8-9 декабря». vesti.ru. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ «Royal Thai Government». The Nation. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Somroutai Sapsomboon (2008 թ․ դեկտեմբերի 3). «Questions arise as dissolutions put electoral system in a vacuum». The Nation. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Senate to forward complaint about caretaker PM's qualification to court this week». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Король Таиланда утвердил новое правительство». Новостей.COM (ռուսերեն). 2008 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ เว็บแรกที่คุณเลือก, กระปุกดอทคอม. «ตั้ง ชวรัตน์ รักษาการนายกฯ โอฬาร เยียวยาสนามบิน». kapook. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.