Չարլզ I-ը երեք կողմերից
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Անտոնիս վան Դեյք[1] |
տարի | 1635 |
բարձրություն | 84,4 սանտիմետր[2] |
լայնություն | 99,4 սանտիմետր[2] |
ուղղություն | բարոկկո |
ժանր | դիմապատկեր[1] |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Վինձոր ամրոց |
հավաքածու | Թագավորական հավաքածու և Վինձոր ամրոց |
սեփականատեր | Գեորգ IV[3] |
հիմնական թեմա | Չարլզ I Ստյուարտ |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Չարլզ I-ը երեք կողմերից» կամ «Չարլզ I-ի եռակի դիմանկար», հոլանդացի գեղանկարիչ Անտոնիս վան Դեյքի նկարը՝ ստեղծված 1635—1636 թվականներին։ Ներկայումս նկարը Թագավորական հավաքածուի մաս է հանդիսանում[4]։
Նկարում երեք դիտանկյունից պատկերված է Անգլիայի թագավոր Չարլզ I Ստյուարտը։ Թագավորի պատկերը տարբերվում է հագուստի գույներով և օձիքի ժանյակի նախշով, սակայն Կապիչի միաբանության երկնագույն ժապավենը առկա է յուրաքանչյուրում[4]։
Դիմանկարն ստեղծվել է հետագայում Հռոմ ուղարկելու համար, որտեղ դրա հիման վրա իտալացի քանդակագործ Լորենցո Բերնինին պետք է քանդակեր թագավորի կիսանդրին։ 1638 թվականին Հռոմի պապ Ուրբանոս VIII-ը ուղարկել է քանդակը թագուհի Հենրիետա Մարիային այն հույսով, որ դա կնպաստի Հռոմի կաթոլիկ եկեղեցու և Անգլիայի եկեղեցու հաշտեցմանը[5]։ Արքունիքում նկատել են Բերնինիի հեղինակած կիսանդրու վարպետությունը և նմանությունը։ Թագուհի Հենրիետա Մարիան հետագայում պատվիրել է իր արձանը, սակայն քաղաքացիական պատերազմի պատճառով պատվերն այդպես էլ չի կատարվել։ Հեղափոխությունից հետո Չարլզ I-ի կիսանդրին վաճառվել է, այնուհետև վերադարձվել Թագավորական հավաքածու, սակայն 1698 թվականին ոչնչացել է Ուայթհոլ պալատի հրդեհի ժամանակ։
Նկարը մնացել է Բերնինիի մոտ և հետագայում ժառանգություն անցել նրա ընտանիքին։ Մոտ 1802 թվականին քանդակագործի սերունդներից այն ձեռք է բերել բրիտանացի հավաքորդ Ուիլյամ Բյուկենանը։ 1822 թվականին նկարը գնվել է Թագավորական հավաքածուի լրացման համար, այժմ դիմանկարը ցուցադրվում է Վինձոր ամրոցում։
Ենթադրաբար նկարն ստեղծվել է 1530 թվականին Լորենցո Լոտտոյի հեղինակած եռակի դիմանկարի ազդեցությամբ[4]։ Իր հերթին վան Դեյքի ստեղծած դիմանկարն կարող է ազդած լինել «Կարդինալ Ռիշելյեի դիմանկարը» (1642) և Դանթե Գաբրիել Ռոսսետտիի հեղինակած «Rosa Triplex» նկարի (1874) ստեղծման վրա[6]։
Հետագայում մոտավորապես 1750 թվականին ստեղծվել են դիմանկարի բազմաթիվ պատճեններ, պահվում են Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի հավաքածուում[7]։
-
«Ոսկերչի եռակի դիմանկար», Լորենցո Լոտտո, 1530, Արվեստի պատմության թանգարան, Վիեննա
-
«Կարդինալ Ռիշելյեի դիմանկարը», Ֆիլիպ դե Շամպան, 1642, Ազգային պատկերասրահ, Լոնդոն
-
«Rosa Triplex», Դանթե Գաբրիել Ռոսսետտի, 1874, մասնավոր հավաքածու
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 https://rkd.nl/explore/images/57113
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://www.royalcollection.org.uk/collection/404420/charles-i-1600-1649
- ↑ Թագավորական հավաքածու
- ↑ 4,0 4,1 4,2 «Charles I (1600-49) in three positions». The Royal Collection. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Kevin Sharpe The Personal Rule of Charles I. — Yale University Press, 1992. — С. 306—307. — ISBN 978-0-300-06596-1
- ↑ «Rosa Triplex». Rossetti Archive (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
- ↑ «Charles I». V&A Search the Collections. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.