Չերնոբիլ (ուկրաիներեն՝ Чорнобиль), քաղաք Ուկրաինայի Կիևի մարզի Իվանկովի շրջանում, շրջանային նշանակության քաղաք։
Հայտնի է 1986 թվականի այնտեղ եղած Չեռնոբիլի ատոմակայանի վթարից։ Մինչ այս աղետը քաղաքում բնակվում էր 12,5 հազար մարդ։ Գտնվում է Կիևից 83 կմ, իսկ ճանապարհով 115 կմ հեռավության վրա։
Չճշտված տվյալներով այժմ Չեռնոբիլ քաղաքում բնակվում էր 500 մարդ։