Չերքեզահայեր
Հայեր |
---|
Հայկական մշակույթ |
Ճարտարապետություն · Արվեստ · Հայկական անուն Խոհանոց · Պարարվեստ · Հագուստ Գրականություն · Երաժշտություն · Պատմություն |
Հայկական պետություններ |
Հայաստան ·Արցախ Հայկական սփյուռք Ռուսաստան ·Ֆրանսիա ԱՄՆ ·Իրան ·Վրաստան Ադրբեջան ·Արգենտինա ·Բրազիլիա Լիբանան ·Սիրիա ·Ուկրաինա Լեհաստանում ·Կանադա ·Ավստրալիա Թուրքիա ·Հունաստան ·Կիպրոս |
Ենթախմբեր |
Համշենցիներ · Չերքեզահայեր |
Կրոն |
Հայ Առաքելական ·Հայ Կաթողիկե ·Հայ Ավետարանական |
Լեզու, ճյուղեր և բարբառներ |
Հայերեն. Արևելյան · Արևմտյան · Բարբառներ |
Հետապնդումներ |
Ցեղասպանություն ·Համիդյան կոտորածներ Ադանայի կոտորած ·Հակահայկականություն |
Հայաստան Պորտալ |
Չերքեզահայեր, նաև՝ լեռնահայեր, անդրկուբանյան հայեր, էրմելներ[1] (կաբ.-չերք.՝ Адыгэ ермэлы, ռուս.՝ Черкесогаи), 15-րդ դարում Կովկասի հյուսիսարևմտյան մասում (ժամանակակից Կրասնոդարի երկրամասը և Ադիգեայի Հանրապետությունը) կազմավորված հայերի ենթախումբ։ Դարեր շարունակ ադիգական լեզվական միջավայրում բնակեցումը առաջացրել են հատուկ էթնալեքտի կազմավորում։ Մարդաբանական առումով չերքեզահայերը պատկանում են հյուսիսկովկասյան տիպին (ուղիղ քիթ, բարձր հասակ)։ 19-րդ դարի առաջին կեսին չերքեզահայերն սկսել են տեղափոխվել Ռուսական կայսրության դաշտային տարածքները, որտեղ հիմնել են Արմավիր քաղաքը։ Այժմ չերքեզահայերի կուտակումը բարձր է Արմավիրում և Մայկոպում։ Նրանց մեծ մասը այլևս ռուսերեն են խոսում որպես մայրենի լեզու։
Ռուսաստանի Դաշնության 2002 թվականին կայացած մարդահամարի տվյալներով՝ Ռուսաստանում բնակվող 452 հայ է ադիգերեն խոսում որպես մայրենի լեզու։
Չերքեզահայերի հայտնի ներկայացուցիչների թվում են ռուսաստանցի գործարար Արտյոմ Տարասովը և ֆրանսիացի գրող Անրի Թրուայա։