Չորրորդ իշխանություն (կտավ)
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Giuseppe Pellizza da Volpedo? |
տարի | 1901 |
բարձրություն | 283 սանտիմետր |
լայնություն | 550 սանտիմետր |
ուղղություն | Novecento Italiano? |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Ժամանակակից արվեստի պատկերասրահ |
հավաքածու | Ժամանակակից արվեստի պատկերասրահ |
Ծանոթագրություններ | |
![]() |
«Չորրորդ իշխանություն» (իտալ.՝ Il Quarto Stato), Ջուզեպպե Պելիցա դա Վոլպեդոյի 1901 թվականին դիվիզիոնիզմ ոճով ստեղծած կտավը, որտեղ նկարիչն անդրադարձել է պրոլետարիատին։ Ի սկզբանե կտավը կոչվել է «Աշխատողների ուղին»։
Գտնվում է Միլանի Դուոմո հրապարակին կից Novecento թանգարանում։ Նախնական տարբերակը պահվել է նաև Միլանի Բրերա պատկերասրահում։
Նկարագրություն
«Չորրորդ իշխանությունը» Ջուզեպպե Պելիցա դա Վոլպեդոյի ամենահայտնի ստեղծագործությունն է։ Այն դարձել է Իտալիայում և ամբողջ Եվրոպայում առաջադեմ և սոցիալիստական սկզբնապատճառների հայտնի խորհրդանիշը։
Նկարը քսաներորդ դարի պատկեր է, որտեղ ներկայացված են գործադուլ անող աշխատողները (չորրորդ իշխանության անդամներ)։ Նկարը գործադուլը ներկայացնում է ոչ թե որպես մարդկանց սոցիալական կյանքից հատված, այլ որպես խորհրդանիշ։
Երեխան գրկին կնոջ հետ մարդիկ հավասար տարածությամբ շարժվում են դեպի լույսը։ Կտավում թեման արծարծված է ամբողջ զարգացմամբ։ Նկարիչն այս թեմային անդրադարձել է նաև այլ կտավներում՝ «Սովի դեսպան», «Մարդկանց հոսք» և «Աշխատողների ուղին» 1898 թվականի նախապատրաստական էսքիզը։ Նկարի գեղանկարչական կոմպոզիցիան հավասարակշռված է իր ձևով, կենսունակ է իր լույսով՝ տալով զանգվածային շարժման կատարյալ գաղափարը[1]։
Բերնարդո Բերտոլուչիի «1900» ֆիլմում օգտագործվել է այս նկարի մեծացված տարբերակը[2][3]։
Տես նաև
- Դիվիզիոնիզմ
- Արդյունաբերական հեղափոխություն
- Պրոլետարիատ
- Նեոմալթուսականություն
Ծանոթագրություններ
- ↑ Il Quarto Stato
- ↑ «Il Quarto Stato: Giuseppe Pellizza da Volpedo (e non solo) - Il Sole 24 ORE». www.ilsole24ore.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Giuseppe Pellizza da Volpedo e il Quarto Stato | Milan Museum Guide» (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ նոյեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չորրորդ իշխանություն (կտավ)» հոդվածին։ |