Պա, (ֆր.՝ pas, բառացի՝ քայլ), (լատին․՝ passus), քայլ, տերմին, որ օգտագործվում է բալետում և բալետային պարի առնչությամբ։
Պարային քայլ (կրճատ ֆր.՝ pas de danse-ից), հայերենում՝ պարաքայլ, ռիթմիկ շարժում՝ որոշակի քայլափոխումով, ոտքերի որոշակի դիրքավորումով։ Պաերի մեծ մասը վերցված է ժողովրդական պարերից։
Երաժշտական տակ տերի որոշակի քանակի, ինչպես և բալետում ամբողջ պարային համարի վրա բաշխված պարաքայլերի համադրությու նը։ Այս առումով «Պ» տերմինը բալետային պրակտիկայում կիրառվում է որպես մեկ, երկու կամ երեք արտիստներով կատարվող բալետային պարի անվանման բաղկացուցիչ մաս՝ պա-դե-դյո, պադետրուա, ինչպես և պա-դ’, ակսիոնևն։ Բալետից տերմինն անցել է պարահանդեսային պարերին (պադե-պատիներ, պա-դե-կատր, պա-դե-գրաս և այլն)։
Կենցաղային հասկացողությամբ՝ պարային յուրաքանչյուր շարժում։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 75)։