Պաբլո Լառաին
![]() իսպ.՝ Pablo Larraín | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 19, 1976[1] (48 տարեկան) |
Ծննդավայր | Սանտյագո, Չիլի |
Կրթություն | Արվեստների, գիտությունների և հաղորդակցման համալսարան[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, գործադիր պրոդյուսեր, սցենարիստ, մոնտաժող, ռեժիսոր և կինոսցենարիստ |
Ոճ(եր) | դրամա և կենսագրական ֆիլմ |
Ամուսին | Antonia Zegers? |
Պարգևներ | |
IMDb | ID ID 1883257 |
Պաբլո Լառաին (իսպ.՝ Pablo Larraín, օգոստոսի 19, 1976[1], Սանտյագո, Չիլի)՝ չիլիացի ռեժիսոր և պրոդյուսեր։
Կենսագրություն
Պաբլո Լառաին ծնվել է 1976 թվականին։ Նրա հայրը՝ քաղաքական գործիչ Էռնան Լառաինն է, մայրը՝ Մագդալենա Մատեն, ով նույնպես զբաղվում է քաղաքականությամբ։ Առաջին լիամետրաժ ֆիլմը դուրս է եկել 2006 թվականին և կինոփառատոններում արժանացել է մի շարք մրցանակների։ «Ոչ»–ը նրա չորրորդ ֆիլմն է, գլխավոր դերերում է Գաել Գարսիա Բեռնալ, դուրս է եկել 2011 թվականին։ Ֆիլմը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում, որտեղ ստացել է արտ–կինո մրցանակը[3]։ Բացի այդ, ֆիլմն առաջադրվել է «Օսկար» մրցանակին լավագույն օտարալեզու ֆիլմի համար[4]։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e0/Director_Pablo_Larra%C3%ADn.jpg/220px-Director_Pablo_Larra%C3%ADn.jpg)
Վենետիկի 70-րդ կինոփառատոնում Լառաինն ընտրվել է որպես ժյուրիի անդամ[5]։
Ֆիլմագրություն
Ռեժիսոր
- Փախուստ (2006)
- Թոնի Մաներո (2008)
- Բացահայտում (2010)
- Ոչ (2011)
- Ակումբ (2015)
- Ներուդա (2016)
- Ջեքի (2016)
Պրոդյուսեր
- 4:44 Երկրագնդի վերջին օրը (2011)
- Վագրի տարի (2011)
- Վայրի կատվիկ (2012)
- Գլորիա(2013)
- Զզվելի երեխա (2015)
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Պաբլո Լառաին Internet Movie Database կայքում
- "All Of It Is True" An Interview with Pablo Larrain Արխիվացված 2015-03-28 Wayback Machine
- Cinema Today: A Conversation with Thirty-Nine Filmmakers from Around the World By Elena Oumano
- "When the Copywriter is the Protagonist. History and Intermediality in Pablo Larraín's 'No'", in "Acta Universitatis Sapientiae, Film and Media Studies", Volume 12, 2016
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաբլո Լառաին» հոդվածին։ |
|