Պալացցո Բարբորո Վոլկոֆ
Տեսակ | պալատ |
---|---|
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Վենետիկ |
Վայր | Դորսոդուրո |
Հասցե | Ramo Barbaro, 349-351, Dorsoduro |
Պալացցո Բարբորո Վոլկոֆ (իտալ.՝ Palazzo Barbaro Wolkoff), պալացցո (պալատ) Վենետիկի Դորսոդուրո պատմական շրջանում, Մեծ ջրանցքի վրա, Կա’ Դարիո պալացցոյի հարևանությամբ[1]։
Պատմություն
Շենքը կառուցվել է 14-րդ դարում՝ վենետիկա-բյուզանդական ճարտարապետության կանոններին համապատասխան։ 15-րդ դարում այն վերանորոգվել է. ավելացվել են գոթական տարրեր։ Պալատը երկար ժամանակ պատկանել է վենետիկյան ազնվական Բարբարո ընտանիքին։
1883 թվականից մինչև կյանքի վերջն այստեղ է ապրել ռուս նկարիչ Ալեքսանդր Վոլկով-Մուրոմցևը, որը հայտնի էր նաև Ալեքսանդր Ռուսոֆ ստեղծագործական կեղծանունով։ 1894 թվականին այստեղ, տան վերջին հարկում, որպես Վոլկովի հյուր է ապրել իտալացի հայտնի դերասանուհի Էլեոնորա Դուզեն[2][3][4]։
Պատկերասրահ
-
Պալացցո Բարբորո Վոլկոֆի և Կա’ Դարիոյի արխիվային լուսանկար, հեղինակ՝ Կառլո Նայա
-
Պալացցո Բարբորո Վոլկոֆի և Կա’ Դարիոյի ժամանակակից լուսանկար
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Zimmerman, Jean (2012). Love, Fiercely: A Gilded Age Romance (անգլերեն). Houghton Mifflin Harcourt. էջ 91. ISBN 978-0-15-101447-7. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Sheehy, Helen (2009). Eleonora Duse: A Biography (անգլերեն). Knopf Doubleday Publishing Group. ISBN 978-0-307-48422-2. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Gruber, Sabine (2013). Roman Elegy (անգլերեն). Haus Publishing. ISBN 978-1-908323-36-1. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
- ↑ Haustedt, Birgit (2010). Rilke's Venice: A Travel Companion (անգլերեն). Haus Publishing. էջ 76. ISBN 978-1-905791-40-8. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 19-ին.
Արտաքին հղումներ
- Палаццо Волкофф. Мемуары русского венецианца // Ազատություն ռադիոկայան, 14 марта 2021
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պալացցո Բարբորո Վոլկոֆ» հոդվածին։ |