Պակ Հոն Յոն
Պակ Հոն Յոն | |
---|---|
Ծնվել է | մայիսի 28, 1900 |
Ծննդավայր | Yesan County, Հարավային Չունգչոնգ, Հարավային Կորեա |
Մահացել է | դեկտեմբերի 18, 1955 (55 տարեկան) կամ դեկտեմբեր 1956 (56 տարեկան) |
Մահվան վայր | Փհենյան, ԿԺԴՀ |
Քաղաքացիություն | ԿԺԴՀ, Կորեական կայսրություն և Ճապոնական կայսրություն |
Կրոն | աթեիզմ |
Կրթություն | Միջազգային լենինյան դպրոց և Կյունգի ավագ դպրոց |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, լրագրող, գրող և հետախույզ |
Կուսակցություն | Կորեայի աշխատավորների կուսակցություն, ԽՄԿԿ և Կորեայի կոմունիստական կուսակցություն |
Pak Hon-yong Վիքիպահեստում |
Պակ Հոն Յոն (կոր.՝ 박헌영, 朴憲永, մայիսի 28, 1900, Yesan County, Հարավային Չունգչոնգ, Հարավային Կորեա - դեկտեմբերի 18, 1955 կամ դեկտեմբեր 1956, Փհենյան, ԿԺԴՀ), կորեացի հեղափոխական, Հարավային Կորեայի Աշխատանքային կուսակցության ղեկավար, ԿԺԴՀ արտաքին գործերի առաջին նախարար։ 1955 թվականին ԿԺԴՀ-ում կուսակցական զտման ժամանակ մահապատժի է ենթարկվել։
Կենսագրություն
Կենտրոնական կոմիտեի քարտուղար Ա. Ժդանովի համար կազմված տեղեկանքում ասվում է, որ Պակ Հոն Յոնը ծնվել է 1901 թվականին, կորեական գյուղական ընտանիքում[1]։ 1919 թվականին ավարտել է Սեուլի միջնակարգ և ավագ դպրոցները։ Մասնակցել է «Մարտի մեկի շարժմանը»[1]։ 1920 թվականին արտագաղթել է Շանհայ։ Այնտեղ նա ստեղծել է սոցիալիզմի ուսումնասիրության խումբ[1]։
1921 թվականին ընդունվել է Կորեայի խորհրդային կուսակցություն («Իրկուտսկի խումբ»), եղել է Կորեայի կոմունիստական կուսակցության երիտասարդության միության կենտրոնական բյուրոյի պատասխանատու քարտուղարը։ 1922 թվականին Սինյջույում ձերբակալվել է և բանտարկվել է մինչև 1924 թվականը։
Ազատ արձակվելուց հետո դարձել է «Խվայոխվեի» առաջնորդներից մեկը։ 1925 թվականի ապրիլին կորեական կոմերիտմիության առաջին համագումարի ժամանակ ընտրվել է դրա գլխավոր քարտուղար։ 1925 թվականի նոյեմբերին ձերբակալվել է, բանտում մնացել է մինչև 1927 թվականը։
1928 թվականի կնոջ հետ արտագաղթել է ԽՍՀՄ։ 1928 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ[1]։ Այստեղ 1928-ից 1930 թվականներին սովորել է Լենինի միջազգային դպրոցում։ 1931 թվականին աշխատել է կոմունիստական ինտերնացիոնալ գործադիր կոմիտեի արևելյան քարտուղարությունում[1]։ 1932 թվականին ուղարկվել է Շանհայ` Կորեայի կոմունիստական կուսակցության վերականգնման համար[1]։ 1938 թվականին ձերբակալվել է[1]։ Ազատ արձակվելուց հետո ստեղծել է «Կյոնսոն» կոմունիստական խումբը։ 1941 թվականին աշխատել է Կվանգջուի գործարանում։
1945 թվականին ակտիվ մասնակցություն է ունեցել Կորեայի կոմունիստական կուսակցության ստեղծման գործում և դարձել է դրա գլխավոր քարտուղարը։ 1948 թվականին գտնվել է Հարավային Կորեայում, եղել է ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարը։
1955 թվականին Պակ Հոն Յոնը ձերբակալվել է ԿԺԴՀ-ի անվտանգության աշխատակիցների կողմից, մեղադրվել է դավադրության և լրտեսության մեջ ի օգուտ ԱՄՆ-ի և գնդակահարվել է։ Պակ Հոն Յոնի մահապատիժը կուսակցական զտման մաս էր, որի ընթացքում «Կիմ Իր Սենի խումբը» հեռացնում էր քաղաքական ապագա մրցակիցներին[2]։
Ծանոթագրություններ
Գրականություն
- ВКП (б), Коминтерн и Корея. 1918—1941 / Федеральное арх. агентство, Российский гос. арх. социально-политической истории, Фонд японских историков; сост. Ж. Г. Адибекова, Л. А. Роговая; Отв. ред.: проф. Харуки Вада (Япония), д-р ист. наук К. К. Шириня (Россия). — М.: РОССПЭН, 2007. — 814 с. — ISBN 978-5-8243-0892-1
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պակ Հոն Յոն» հոդվածին։ |