Պամելա Կիլմարտին
Պամելա Կիլմարտին Pamela Margaret Kilmartin | |
---|---|
Ծնվել է | 20-րդ դար |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Մաունթ Ջոն համալսարանի աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | Միջազգային աստղագիտական միություն |
Ամուսին(ներ) | Ալան Գիլմոր |
Պամելա Կիլմարտին (անգլ.՝ Pamela Margaret Kilmartin, 20-րդ դար), նորզելանդացի աստղագետ, աստերիդների և գիսաստղերի հայտնաբերող, աշխատել է Մաունթ Ջոն համալսարանի աստղադիտարանում։
Սկզբում աշխատել է որպես գրադարանավար Վելինգտոնում, հետագայում սկսել է աշխատել Կամբերայի համալսարանի ֆիզիկայի և աստղագիտության ամբիոնի Մաունթ Ջոն համալսարանի աստղադիտարանում։ 1981-ից 1994 թվականները իր ամուսին Ալան Գիլմորի հետ համատեղ հայտնաբերել է շուրջ 40 աստերոիդ[1]։ Բացի դրանից նրանք երկուսով ակտիվորեն զբաղվել են նաև գիսաստղերի և նոր աստղերի որոնմամբ։
Պամելա Կիլմարտինը հանդիսանում է «Նոր Զելանդիայի թագավորական աստղագիտական միության» անդամ[2]։
Նրա պատվին է անվանվել (3907) Կիլմարտին աստերոիդը[3]։
Ծանոթագրություններ
- ↑ «Minor Planet Discoverers». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
- ↑ «Royal Astronomical Society of New Zealand». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
- ↑ IAU. «3907 Կիլմարտին աստերոիդի անվանումը». Վերցված է 6 հունվար 2019-ին.
Արտաքին հղումներ
- Ms Pam Kilmartin Արխիվացված 2018-02-01 Wayback Machine