Պասկալ Սիակամ
Պասկալ Սիակամ Pascal Siakam | ||
Սիակամը NBA-ի 2019 թվականի գերեզրափակչի ժամանակ | ||
Ակումբ | Տորոնտո Ռեպտորս | |
---|---|---|
Դիրքը | Ծանր հարձակվող | |
Համար | № 43 | |
Ի ծնե տրված անունը | Պասկալ Սիակամ Pascal Siakam | |
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 2, 1994 (30 տարեկան) | |
Ծննդավայր | Դուալա, Կամերուն | |
Ազգություն | Կամերունցի | |
Հասակ | 2,06 մ | |
Քաշ | 102 կգ | |
Դպրոց | Լեյքլենդի քրիստոնեական ակադեմիա (Լյուիսվիլ, Տեխաս) | |
համալսարան | Նյու Մեքսիկո սթեյթ (2014–2016) | |
Դրաֆթի տարի | 2016 / ռաունդ` 1 / ընտր.` 27-րդ | |
Կարիերայի պատմություն
| ||
Տորոնտո Ռեպտորս (2016-այժմ) →Ռեպտորս 905 (2017) | ||
Մրցանակներ
| ||
| ||
Պասկալ Սիակամ (ֆր.՝ Pascal Siakam, ապրիլի 2, 1994, Դուալա), կամերունցի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ծանր հարձակվող[1]։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Տորոնտո Ռեպտորս» ակումբում։
Ծնվել է Կամերունի Դուալա քաղաքում։ Ավարտել է Լեյքլենդի քրիստոնեական ակադեմիան։ Ուսանողական առաջնությունում երկու ուսումնական տարի ներկայացրել է Նյու Մեքսիկոյի նահանգային համալսարանը։ 2016 թվականին ճանաչվել է Արևմտյան մարզական կոնֆերենցիայի տարվա բասկետբոլիստ[2]։ Ընտրվել է NBA-ի 2020 թվականի դրաֆթի 1-ին ռաունդի 27-րդ համարի ներքո՝ «Տորոնտո Ռեպտորսի» կողմից[3]։ 2017 թվականին, մարզական կարիերայի առաջին մրցաշրջանում, նշանակվել է «Տորոնտո Ռեպտորսի»՝ NBA զարգացման լիգայում (այժմ՝ Ջի լիգա) «Ռեպտորս 905» կրտսեր ակումբում, որի կազմում դարձել է զարգացման առաջնության չեմպիոն, արժանանալով նաև եզրափակչի ամենաարդյունավետ խաղացողի (MVP) կոչմանը։ NBA-ի 2018-19 կանոնավոր մրցաշրջանի ավարտին արժանացել է ամենակատարելագործված խաղացողի կոչմանը։ 2019 թվականին «Ռեպտորսի» կազմում դարձել է NBA-ի չեմպիոն։
Ծանոթագրություններ
- ↑ «Արխիվացված պատճենը». 2019 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «WAC Men's Basketball Postseason Honors Announced». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Pascal Siakam declares for 2016 NBA Draft». New Mexico State University Athletics (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 11-ին.
Արտաքին հղումներ
- Էջը NBA.com կայքում(անգլ.)
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պասկալ Սիակամ» հոդվածին։ |
|