Պասկուալինո դե Սանտիս
Պասկուալինո դե Սանտիս | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 24, 1927[1][2] |
Ծննդավայր՝ | Ֆոնդի, Լատինա, Լացիո, Իտալիա |
Վախճանի թիվ՝ | հունիսի 23, 1996[1][2] (69 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Լվով, Ուկրաինա |
Քաղաքացիություն՝ | ![]() ![]() |
Մասնագիտություն՝ | օպերատոր-բեմադրիչ և կինոօպերատոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0005681 |
Պասկուալինո դե Սանտիս (իտալ.՝ Pasqualino De Santis, ապրիլի 24, 1927[1][2], Ֆոնդի, Լատինա, Լացիո, Իտալիա - հունիսի 23, 1996[1][2], Լվով, Ուկրաինա), իտալացի կինոօպերատոր։
Կինոռեժիսոր Ջուզեպե դե Սանտիսի եղբայրն է։
Կենսագրություն
1945-1948 թվականներին սովորել է Հռոմի Փորձարարական կինոկենտրոնում։ 1950 թվականից աշխատել է եղբոր մի քանի ֆիլմերում որպես օպերատորի օգնական։ Ջաննի դի Վենանցոյի աշակերտն է։ 1965 թվականից աշխատել է Ֆրանչեսկո Ռոզիի բոլոր ֆիլմերում, համագործակցել է Վիտտորիո դե Սիկայի, Վիսկոնտիի, Ֆելինիի, Բրեսոնի, Լոուզիի, Սալվատորե Սամպերիի և այլ խոշոր ռոժիսորների հետ ինչպես Իտալիայում, այնպես էլ` դրա սահմաններից դուրս։
Հանկարծմահ է եղել ինֆարկտից Լվովում, Ֆրանչեսկո Ռոզիի «Ընդմիջում» ֆիլմերի նկարահանումների ժամանակ (ըստ Պրիմո Լևիի ինքնակենսագրական գրքի)։
Ընտրված ֆիլմագրություն
- Ճշմարտության պահ/ Il Momento della verità (Ֆրանչեսկո Ռոզի, 1965)
- Լինում է, չի լինում/C’era una volta… (Ֆրանչեսկո Ռոզի, 1967)
- Դիմակահանդես/Masquerade (Ժոզեֆ Մանկևիչ, 1967)
- Ռոմեո և Ջուլիետ/ Romeo and Juliet (Ֆրանկո Ձեֆֆիրելլի, 1968, Օսկար մրցանակ, Իտալիայի կինոլրագրողների ազգային սինդիկատի արժաթե ժապավեն)
- Սիրեկանները/ Amanti (Վիտտորիո դե Սիկա, 1968)
- Senza sapere niente di lei (Լուիջի Կոմենչինի, 1969)
- Աստվածների կործանումը/ La Caduta degli dei (Լուկինո Վիսկոնտի, 1969)
- Block-notes di un regista (Ֆեդերիկո Ֆելինի, 1969, հեռուստատեսային)
- Մարդկանց դեմ/Uomini contro (Ֆրանցեսկո Ռոզի, 1970)
- Մահ Վենեցիայում/ Morte a Venezia (Լուկինո Վիսկոնտա, 1971, BAFTA մրցանակ, Իտալիայի կինոլրագրողների ազգային սինդիկատի արժաթե ժապավեն)
- Torino nera (Կարլո Լիձանի, 1972)
- Տրոցկու սպանությունը/The Assassination of Trotsky (Ջոզեֆ Լոուզի, 1972)
- Մատտեի գործը/Il Caso Mattei (Ֆրանչեսկո Ռոզի, 1972)
- Լակի Լուչանո/Lucky Luciano (Ֆրանչեսկո Ռոզի, 1973)
- Լճային Լանսելոտ/ Lancelot du Lac (Ռոբեր Բրեսոս, 1974)
- Ընտանեկան նկար ինտերիերում/ Gruppo di famiglia in un interno (Լուկինո Վիսկոնտի, 1974, Իտալիայի կինոլրագրողների ազգային սինդիկատի արժաթե ժապավեն)
- Պայծառափայլ դիակներ/Cadaveri eccellenti (Ֆրանչեսկո Ռոզի, 1976)
- Անմեղ/ L’ Innocente (Լուկինո Վիսկոնտի, 1976)
- Անսովոր օր/Una Giornata particolare (Էտտոր Սկոլա, 1977)
- Արտասովոր օր/ Le Diable probablement (Ռոբերտ Բրեսոն, 1977)
- Քրիստոսը կանգ առավ Էբոլում/Cristo si è fermato a Eboli (Ֆրանչեսկո Ռոզի, 1979)
- Տերաս/La Terrazza (Էտորե Սկոլա, 1980)
- Երեք որդիներ/Tre fratelli (Ֆրանչեսկո Ռոզի, 1981, Դավիդ դի Դոնատելո մրցանակ, Իտալիայի կինոլրագրողների ազգային սինդիկատի արժաթե ժապավեն)
- Մարկո Պոլո/Marco Polo (Ջուլիանո Մոնտալդո, 1982)
- Գումար/ L’Argent (Ռոբեր Բրեսոն, 1983)
- Կարմեն/Carmen (Ֆրանչեսկո Ռոզի, 1984, Սեզար մրցանակի առաջադրում, Դավիդ դի Դոնատելո մրցանակ)
- Misunderstood (Ջերի Շատցբերգ, 1984)
- Անդերում/ Harem (Արտյուր Ժոֆֆե, 1985, Սեզար մրցանակի առաջադրում)
- Հայտարարված մահվան ժամանակագրություն/Cronaca di una morte annunciata (Ֆրանչեսկո Ռոզի, 1987)
- Մոռանալ Պալերմոն/ Dimenticare Palermo (Ֆրանչեսկո Ռոզի, 1990)
- Նեապոլիտանական օրագիր/Diario napoletano (Ֆրանչեսկեո Ռոզի, 1992)
- Զինանադադար/La Tregua (Ֆրանչեսկո Ռոզի, 1997)
Ճանաչում
Օսկար, BAFTA և այլ մրցանակների դափնեկիր, երկու անգամ առաջադրվել է Սեզար մրցանակի։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
Արտաքին հղումներ
- Կինոօպերատորների օնլայն հանրագիտարանում Արխիվացված 2019-07-22 Wayback Machine(անգլ.)
|