Պավել Արսենովը ծնվել է 1936 թվականի հունվարի 5-ին Թբիլիսիում։ Սովորել է Երկրաբանահետազոտական ինստիտուտում[2]։ 1963 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի (ВГИК) ռեժիսուրայի ֆակուլտետը (Գրիգորի Ռոշալի արվեստանոց)[3]։ Մինչև սովորելն աշխատել է Գրուզիա-ֆիլմ, Մոսկվայի գիտահանրամատչելի ֆիլմերի ստուդիայում։ 1962 թվականից աշխատել է Մ. Գորկու անվան կինոստուդիայում որպես ռեժիսոր։ Եղել է «Լադիա» կինոստուդիայի գեղարվեստական ղեկավարը՝ ստուդիայի կազմավորումից ի վեր[4]։