Պատմական գեղանկարչություն

Պոմպեի վերջին օրը (1830—1833), Սանկտ Պետերբուրգ

Պատմական գեղանկարչություն, Վերածննդի դարաշրջանում սկիզբ առած գեղանկարչության ժանր, ներառում է ոչ միայն իրական իրադարձությունների սյուժեներ, այլ դիցաբանական, աստվածաշնչյան և ավետարանական նկարներ։ Պատկերում է առանձին ազգերի կամ ամբողջ մարդկության համար կարևոր անցյալի իրադարձությունները։ Շատ հաճախ սյուժե են հանդիսանում ոչ թե անցած իրադարձությունների իրական ներկայացումը, այլ դրանց կանխամտածված փառաբանումը պատմական միֆ ստեղծելու համար։

Զարգացման պատմություն

Ռուսաստանում

XIX դարի երկրորդ կեսը ռուսական կյանքը անցել է քննադատական ռեալիզմի՝ գեղարվեստական-ստեղծագործական մեթոդը ազգային֊դեմոկրատական կողմնորոշումով, ստվերի տակ։

Սկսած 1820֊ական թվականներից առաջանում է հետաքրքրություն և ռուսական հասարակության կյանքի ներկայի և անցյալի վերլուծություն։

Ռուս իրատեսները բացահայտում էին հասարակական հարաբերությունների բնույթը ոչ միայն սոցիալական հարաբերությունների ստեղծման միջոցով, այլ պատմական կտավների, որոնք ընդունվում էին որպես բանալի դեպի այժմեականություն։

1870-ական թվականներին որպես տարբերակող տարր հանդես եկավ պատմական նշանակություն ունեցող անձի դիմանկարը։ 1880-ական թվականներին՝ թագավոր Ալեքսանդր II֊ի սպանությունից հետո նարոդովոլեցների կողմից, կտավներ են թափանցում բռնության և պատժի տեսարաններ։ Ռուսական գեղանկարչության մեջ XIX-XX դարերի սահմաններում երևացին աշխարհը պեյզաժային տեսնելու գծեր(Ալեքսեյ Ալեքսանդրի Ֆյոդորով֊Դավիդովի տերմին)[1]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

  1. Историческая картина в русской живописи / ред. Астахова Н. В.. — Белый город, 2005. — 583 с. — ISBN 5-7793-0898-5

Գրականություն

Արտաքին հղումներ