Պարալիմնի (Կիպրոս)
Բնակավայր | ||
---|---|---|
Պարալիմնի | ||
հուն․՝ Παραλίμνι[1] | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Ֆամագուստայի շրջան[1] | |
Հիմնադրված է | 1986[2] թ. | |
Մակերես | 50,7958 կմ² | |
ԲԾՄ | 75 մետր | |
Բնակչություն | ▲14 963 մարդ (2011)[3][4] | |
Ժամային գոտի | UTC+2[5] և UTC+3[5] | |
Փոստային դասիչ | 5280[5] և 5297[6] | |
Պաշտոնական կայք | paralimni.org.cy | |
| ||
Պարալիմնի (հուն․՝ Παραλίμνι), փոքրիկ քաղաք և համայնք Կիպրոսի հարավ-արևելքում՝ Ֆամագուստա շրջանում։ Այն Ֆամագուստա նահանգի ութ մունիցիպալիտետներից մեկն է[7]։ Այն ժամանակվանից ի վեր, երբ Ֆամագուստան հայտնվեց թուրքերի կողմից օկուպացված տարածքում, Պարալիմնին դարձավ շրջանի ժամանակավոր մայրաքաղաքը։ Այստեղ են հաստատվել Ֆամագուստայից փախած շատերը։ Առողջարանային արդյունաբերության զարգացման շնորհիվ քաղաքը զգալիորեն աճել է, Պրոտարաս և Այիա Նապա հանգստավայրերում աշխատողների մի զգալի մասն ապրում է Պարալիմնիում։ Պարալիմնին այժմ շրջանի հունական մասի ամենամեծ քաղաքն է։
Քաղաքը գտնվում է ափից 3 կմ հեռավորության վրա, փոքրիկ բլրի վրա, Պարալիմնի լճի ափին։ Պարալիմնին կառուցված է 75 մետր բարձրության վրա[8]։Հենց Պարλίμնի անունը նշանակում է «լճի մոտ»։
Պարալիմնի համայնքի բնակավայրեր
- Պարալիմնի - համայնքային կենտրոն
- Կապպարիս - առողջարանային գյուղ համայնքի հյուսիսում, ՄԱԿ-ի բուֆերային գոտուն մոտ, ամենամոտը Պարալիմնիի կենտրոնին
- Պերներա - առողջարանային գյուղ Կապպարիսի և Պրոտարասի միջև, տեսարժան վայրերից մեկը օվկիանարիումն է՝ փոքրիկ կենդանաբանական այգով
- Պրոտարաս - ամենամեծ առողջարանային գյուղը
Պատմություն
Պարալիմնիի տարածքը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից։ Սկզբում քաղաքը գտնվում էր մի փոքր դեպի հյուսիս՝ բլրի վրա։ Այն գտնվում էր Սուրբ Դեմետրիոս եկեղեցու շուրջը և կոչվում էր Սուրբ Դիմիտրիոս։ Այս եկեղեցին պահպանվել է, և այս տարածքը ժամանակակից Պարալիմնիի հյուսիսային մասն է։ Ասում են, որ առաջին վերաբնակիչները այստեղ են ժամանել 1571 թվականին օսմանցիների կողմից Ֆամագուստա քաղաքի գրավումից հետո։
Նշանավոր բնիկներ
- Սողոմոս Սողոմու (հուն․՝ Σολωμος Σολωμου, 1970-96), սպանվել 1996 թվականին թուրք սպայի կողմից ՄԱԿ-ի բուֆերային գոտում, երբ իջեցրեց թուրքական օկուպանտների դրոշը հրադադարի գծում։
- Էլեֆթերիու Էլեֆթերիա (ծնված 1989 թ.) երգչուհի, Եվրատեսիլ 2012 երգի մրցույթի մասնակից։
Կլիմա
Պարալիմնիի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 16.0 (60.8) |
16.1 (61) |
18.7 (65.7) |
22.2 (72) |
26.8 (80.2) |
30.8 (87.4) |
33.1 (91.6) |
33.3 (91.9) |
31.2 (88.2) |
27.7 (81.9) |
21.7 (71.1) |
17.3 (63.1) |
24.6 (76.3) |
Միջին օրական °C (°F) | 12.3 (54.1) |
12.0 (53.6) |
14.2 (57.6) |
17.4 (63.3) |
21.8 (71.2) |
25.7 (78.3) |
28.2 (82.8) |
28.5 (83.3) |
26.1 (79) |
22.8 (73) |
17.6 (63.7) |
13.7 (56.7) |
20.0 (68) |
Միջին ցածր °C (°F) | 8.6 (47.5) |
7.9 (46.2) |
9.7 (49.5) |
12.5 (54.5) |
16.8 (62.2) |
20.6 (69.1) |
23.4 (74.1) |
23.7 (74.7) |
20.9 (69.6) |
18.0 (64.4) |
13.4 (56.1) |
10.1 (50.2) |
15.5 (59.9) |
Տեղումներ մմ (դյույմ) | 70.0 (2.756) |
62.0 (2.441) |
35.0 (1.378) |
15.0 (0.591) |
7.50 (0.2953) |
2.50 (0.0984) |
0.50 (0.0197) |
0.30 (0.0118) |
1.20 (0.0472) |
25.0 (0.984) |
45.0 (1.772) |
87.0 (3.425) |
351.0 (13.819) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1 mm) | 8.2 | 5.6 | 4.7 | 3.5 | 1.2 | 0.3 | 0.1 | 0.1 | 0.6 | 2.5 | 4.9 | 7.3 | 38.9 |
աղբյուր: Meteorological Service (Cyprus)[9] |
Պատկերասրահ
-
Փայտե հետիոտնային ճանապարհ լողափի կողքին
-
Լողափին կից զբոսավայր
-
Սրճարան՝ դեպի լողափ տեսարանով
-
Մոտոցիկլետների վարձույթի խանութ
-
Թզենու ծոց
-
Տիպիկ ճանապարհ Պրոտարասում
-
Սիրենա Բեյ լողափ
-
Սիրենա Բեյ
-
Պանդոկ Սիրենա Բեյ
-
Սուրբ Բարբարա եկեղեցին
-
Սուրբ Եղիա եկեղեցին
-
Սուրբ Դեմետրիուս եկեղեցին
-
Սուրբ Գեորգի հին եկեղեցի
-
Գիշերը Պրոտարաս փողոց
-
Այգիներ Պրոտարասում
Ժողովրդագրություն
Բնակչության 1881-2011 թվականների վիճակագրություն | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Επαρχία Αμμοχώστου (հուն.)
- ↑ Ιστορία (հուն.)
- ↑ 3,0 3,1 Απογραφή πληθυσμού 2011 (հուն.) — 14 — Στατιστική Υπηρεσία της Κυπριακής Δημοκρατίας, 2001.
- ↑ 4,0 4,1 Census of population 2011 — 14 — CYSTAT, 2001.
- ↑ 5,0 5,1 5,2 Paralimni — Postcode Query.
- ↑ Paralimni — Postcode Query.
- ↑ «Επαρχία Αμμοχώστου – Ένωση Δήμων Κύπρου». ucm.org.cy. Ένωση Δήμων Κύπρου. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
- ↑ «Κατάλογος κοινοτήτων επιλέξιμων μειονεκτικών περιοχών» (PDF). Κυπριακός Οργανισμός Αγροτικών Πληρωμών. էջ 11. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «Meteorological Service - Climatological and Meteorological Reports». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Census of Cyprus, 1881 — 1 — 1881. — P. 5.
- ↑ Census of Cyprus, 1891 — 2 — 1891. — P. 13.
- ↑ Census of Cyprus, 1901 — 3 — 1901. — P. 12.
- ↑ Census of Cyprus, 1911 — 4 — 1911. — P. 12.
- ↑ Census of Cyprus, 1921 — 5 — 1921. — P. 11.
- ↑ Census of Cyprus, 1931 — 6 — 1931. — P. 11.
- ↑ Census of Population and Agriculture 1946 — 7 — 1946. — P. 6.
- ↑ Census of Population and Agriculture 1960 — 8 — 1960. — P. 11.
- ↑ Cyprus census 1973 — 9 — CYSTAT.
- ↑ Απογραφή νοικοκυριών, 1976 (հուն.) — 10 — Στατιστική Υπηρεσία της Κυπριακής Δημοκρατίας, 1976.
- ↑ Census of households, 1976 — 10 — CYSTAT, 1976.
- ↑ Census of housing, 1982 — 11 — CYSTAT, 1982.
- ↑ Census of population 1992 — 12 — CYSTAT, 1992.
- ↑ Απογραφή πληθυσμού 1992 (հուն.) — 12 — Στατιστική Υπηρεσία της Κυπριακής Δημοκρατίας, 1992.
- ↑ Απογραφή πληθυσμού 2001 (հուն.) — 13 — Στατιστική Υπηρεσία της Κυπριακής Δημοκρατίας, 2001. — P. 52.
- ↑ Census of population 2001 — 13 — CYSTAT, 2001. — P. 52.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարալիմնի (Կիպրոս)» հոդվածին։ |
|