Պարկուճ (դեղահաբի ձև)
Պարկուճ (դեղահաբի ձև), դեղագործության արտադրության մեջ ինկապսուլյացիան վերաբերում է դեղահաբի մի շարք ձևերին՝ դեղորայքի պատիճավորման օգտագործվող մեթոդներին, համեմատաբար կայուն պատյանում, որը հայտնի է որպես «պարկուճ», որը թույլ է տալիս մարդուն այն խմել կամ օգտագործել որպես մոմիկ: Պարկուճների երկու հիմնական տեսակներն են`
- Կոշտ պատիճով պարկուճներ, որոնք պարունակում են չոր, փոշիացված բաղադրամասեր կամ մանր հատիկներ՝ որոնք արտադրվում են, օրինակ, արտամղման կամ էքստրուզիայի գործընթացների միջոցով: Դրանք պատրաստվում են երկու կեսից՝ ավելի փոքր տրամագծով «մարմին», որը լցված է դեղանյութով, ապա պատիճավորվում է ավելի մեծ տրամագծի «գլխարկով»:
- Փափուկ պատիճով պարկուճներ, որոնք հիմնականում օգտագործվում են յուղերի և յուղի մեջ լուծարված կամ կասեցված ակտիվ բաղադրիչների համար:
Այս երկու դասի պարկուճները պատրաստվում են դոնդողանման նյութերի ջրային լուծույթներից, ինչպիսիք են` կենդանական սպիտակուց (հիմնականում ժելատին) կամ բուսական պոլիսախարիդները կամ դրանց ածանցյալները (օրինակ՝ կարագինանները, օսլայի և ցելյուլոզայի փոփոխված ձևերը): Դոնդողանման նյութի լուծույթին կարելի է ավելացնել այլ բաղադրիչներ, ինչպիսիք են` գլիցերին կամ սորբիտոլ, որպեսզի նվազեցվի պարկուճի կարծրությունը, գունանյութերը, կոնսերվանտները, տարրալուծիչները, ադհեզիվ նյութերը և մակերեսային մշակումը:
Ի սկզբանէ, պարկուճավոր դեղահաբերը սպառողների կողմից դիտվել են որպես, դեղորայքը ընդունելու ամենաարդյունավետ միջոց: Այդ իսկ պատճառով, այնպիսի դեղամիջոցներ արտադրողները, ինչպիսիք են` առանց դեղատոմսի ցավազրկող դեղամիջոցներ, ցանկանալով ընդգծել իրենց արտադրանքի ուժը, մշակեցին «կապլետ» տերմինը, որը նշանակում է «պատիճաձև դեղահաբ», որպեսզի այն ասոցացվի որպես ավելի արդյունավետ դեղահաբ, ինչպես նաև ավելի հարմար դեղամիջոց կուլ տալու համար, քան սովորական սկավառակաձև դեղահաբերը[1]:
Եզակի գել պարկուճ (ժելատինե պարկուճ)
1833 թվականին Մոտեսը և Դուբլանը արտոնագիր ստացան եզակի կամ մեկ մասից բաղկացած ժելատինի պարկուճ արտադրելու մեթոդի համար, որը պատրաստված էր ժելատինի լուծույթով: Նման դեղահաբի արտադրման գործընթացի ժամանակ կիրառվել է առանձին երկաթե կաղապարներ՝ պարկուճները լցնելով առանձին՝ դեղորայքի կաթոցիկի միջոցով:
Փափուկ ժելատինե դեղահաբերի ժամանակակից ինկապսուլյացիոն մեթոդը կիրառվում է դեռևս 1933 թվականին Ռ. Պ. Շերերի կողմից մշակված մեթոդի հիման վրա: Նրա նորամուծությունը պարկուճներ արտադրելու այս մեթոդը շատ արդյունավետ էր, ֆինանսաբեր և քիչ վնասակար (քիչ թափոններ):
Փափուկ ժելատինե դեղահաբերը համարվում են բավականին արդյունավետ միջոց ներքին ընդունման համար, հատկապես դժվար լուծվող դեղորայք: Դա պայմանավորված է նրանով, որ դեղահատը կարող է պարունակել լրացուցիչ հեղուկ բաղադրիչներ, որոնք օգնում են բարձրացնել դեղամիջոցի լուծելիությունը կամ ներթափանցումը օրգանիզմում: Հեղուկ բաղադրիչները դժվար է ներառել ցանկացած այլ պինդ դեղաչափի մեջ, ինչպիսին է դեղահատիկը: Փափուկ ժելատինե դեղամիջոցները իդեալական են համարվում բարձր էֆեկտիվությամբ և խտությամբ դեղամիջոցների համար (օրինակ, երբ չափաբաժինը <100 մկգ է), որտեղ բարձր արտադրողականությամբ դեղորայքի լցոնման գործընթացը օգնում է ապահովել, յուրաքանչյուր փափուկ դեղամիջոցի միանման պարունակությունը:
1949 թվականին Ամերիկյան Cyanamid ընկերության Lederle Laboratories ստորաբաժանումը մշակել է «Accogel» մեթոդ, որը թույլ է տալիս դեղափոշու չափաժինը ճշգրիտ բաշխել փափուկ ժելատինե պարկուճների միջև:
Երկու մասից բաղկացած գել պարկուճ («կոշտ պարկուճ կամ դեղահատ»)
Բրիտանացի Ջեյմս Մերդոկը 1847 թվականին արտոնագրեց երկու մասից բաղկացած հեռադիտակային ժելատինե պարկուճը[2]: Երկու մասից բաղկացած պարկուճները պատրաստվում են ընկղմելով ժելատինե նյութի լուծույթի մեջ: Պարկուճները մատակարարվում են դեղագործական ընկերություններին որպես փակ միավոր: Նախքան դրանց կիրառումը պարկուճի երկու կեսերը բաժանվում են, ապա լցվում դեղափոշով կամ ավելի հաճախ`դեղահատիկներով, որոնք ստացվել են արտամղման և ցենտրիֆուգման գործընթացի արդյունքում (կամ պարկուճի մեկ կեսի մեջ փոշու սեղմված շերտ դնելով կամ պարկուճի կեսը լցնելով), իսկ պարկուճի մյուս կեսը ենթարկվում է ճնշման կամ սեղման: Նման մեթոդի կիրառման դեպքում ավելի ամուր կապ է առաջանում պարկուճների միջև: Այնուամենայնիվ, նման դեղորայքի արտադրությունը բավականին բարդ է[3]:
Պարկուճի ներսում գտնվող փոշին կամ դեղահատիկները պարունակում են ակտիվ բաղադրիչներ և տարաբնույթ օժանդակ նյութեր, ինչպիսիք են` ադհեզիվ նյութեր, տարրալուծիչներ, գլիդենտները և կոնսերվանտներ:
Նյութեր արտադրության համար
Ժելատինե կամ դոնդողանման պարկուճները, որոնք ոչ պաշտոնապես կոչվում են գել պարկուճներ, կազմված են ժելատինից, որն արտադրվում է կենդանիների մաշկի կամ ոսկորների կոլագենային նյութից[4]:
Բուսական պարկուճները, որոնք ներկայացվել են 1989 թվականին, պատրաստվում են բջջանյութից՝ բույսերի կառուցվածքային բաղադրիչից։ Բուսական պարկուճների հիմնական բաղադրիչը հիդրօքսիպրոպիլ մեթիլցելյուլոզն է: 21-րդ դարում ժելատինե պարկուճներն ավելի շատ են կիրառվում, քան բուսական ծագման պարկուճները, քանի որ դրանց արտադրությունը ավելի քիչ ծախսատար է[5]:
Արտադրության սարքավորումներ
Կոշտ ժելատինե պարկուճների պարկուճավորման գործընթացը կարող է իրականացվել մեխանիկական, կիսաավտոմատ և ավտոմատ պարկուճ լցնող մեքենաների շնորհիվ: Կոշտ ժելատինե պարկուճները արտադրվում են ընկղման մեթոդով, որը ներառում է` թաթախում, պտտում, չորացում, կեղևավորում, կտրում և միացում[6]:
Փափուկ պարկուճները լցոնվում են դրանց արտադրության հետ միաժամանակ և կապսուլավորվում:Պարկուճում դեղանյութի լցոնման չափաբաժինը շատ կարևոր է պատիճավորման գործնթացում, և որի համար գոյություն ունեն ժամանակակիծ լցոնման պրոցեսի մոնիտորինգի տարբեր մեթոդներ, ինչպիսիք են` ինֆրակարմիր սպեկտրոսկոպիան (NIR) և թրթռումային սպեկտրոսկոպիան, ինչպես նաև քաշի ստուգումը, օգտագործվում են արտադրանքի որակն ապահովելու համար[7]:
Երկու մասից բաղկացած ստանդարտ պարկուճ
Չափս | Ծավալ (մլ) | Պարկուճի երկարություն (մմ) | Տրամագիծ (մմ) |
---|---|---|---|
5 | 0.13 | 11.1 | 4.91 |
4 | 0.20 | 14.3 | 5.31 |
3 | 0.27 | 15.9 | 5.82 |
2 | 0.37 | 18 | 6.35 |
1 | 0.48 | 19.4 | 6.91 |
0 | 0.67 | 21.7 | 7.65 |
0E | 0.7 | 23.1 | 7.65 |
00 | 0.95 | 23.3 | 8.53 |
000 | 1.36 | 26.14 | 9.91 |
13 | 3.2 | 30 | 15.3 |
12 | 5 | 40.5 | 15.3 |
12el | 7.5 | 57 | 15.5 |
11 | 10 | 47.5 | 20.9 |
10 | 18 | 64 | 23.4 |
7 | 24 | 78 | 23.4 |
Su07 | 28 | 88.5 | 23.4 |
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Safire, William (March 9, 1986). «On Language; The Caplet Solution». The New York Times. Վերցված է 2017-12-06-ին.
- ↑ «History of dosage forms and basic preparations». Encyclopedia of Pharmaceutical Technology. Vol. 7. Informa Health Care. 1998. էջեր 304–306. ISBN 0-8247-2806-8.
- ↑ Bill Bennett; Graham Cole (2003). Pharmaceutical Production, an Engineering Guide. IChemE. էջեր 126–129. ISBN 0-85295-440-9.
- ↑ Prakash, A.; Soni, H.; Mishra, A.; Sarma, P. (2017). «Are your capsules vegetarian or nonvegetarian: An ethical and scientific justification». Indian Journal of Pharmacology. 49 (5): 401–404. doi:10.4103/ijp.IJP_409_17. PMC 5830853. PMID 29515283.
- ↑ Tatham KC, Patel KP (2014). «Why can't all drugs be vegetarian?» (PDF). BMJ. 348: g401. doi:10.1136/bmj.g401. PMID 24496281. S2CID 42628750.
- ↑ Bhakar, Naresh (December 28, 2020). «Capsules, Types, and formulation (Complete guide) » Pharmaguddu». Pharmaguddu.
- ↑ «Pharmaceutical Encapsulation». PharmaCMC. Արխիվացված է օրիգինալից October 6, 2016-ին. Վերցված է September 27, 2016-ին.
Գրականություն
- L. Lachman; H.A. Lieberman; J.L. Kanig (1986). The Theory and Practice of Industrial Pharmacy (Third ed.). Lea & Febiger, Philadelphia. ISBN 0-8121-0977-5.
- US Patent 8728521, Hemant N. Joshi, issued May 20, 2014
- US Patent 9884024, Hemant N. Joshi, issued February 6, 2018
- US Patent 10357461, Hemant N. Joshi, issued July 23, 2019
- Sant, Harshada (April 2018). «"Joshi Capsules" US patent numbers – 8728521 and 9884024». American Pharmaceutical Review: 60.
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պարկուճ (դեղահաբի ձև)» հոդվածին։ |
|