Պեդրու Պասուշ Կոելյու
Պեդրու Պասուշ Կոելյու | |
Կուսակցություն՝ | Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Լիսաբոնի համալսարան |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ և ձեռնարկատեր |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | հուլիսի 24, 1964[1][2] (60 տարեկան) |
Ծննդավայր | Կոիմբրիա, Պորտուգալիա |
Քաղաքացիություն | Պորտուգալիա |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Պեդրու Պասուշ Կոելյու[3] (պորտ.՝ Pedro Manuel Mamede Passos Coelho, հուլիսի 24, 1964[1][2], Կոիմբրիա, Պորտուգալիա), պորտուգալացի քաղաքական գործիչ, 2011 թվականի հունիսի 21-ից մինչև 2015 թվականի նոյեմբերի 26-ը վարչապետ, 2010 թվականից սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ։
Կենսագրություն
Ծնվել է Կոիմբրում, իսկ մանկությունը (մինչև 1974 թվականը) անցկացրել է Անգոլայում, որտեղ նրա հայրը բժիշկ է աշխատել։ Վաղ տարիքում սկսել է մասնակցել սոցիալ-դեմոկրատական կուսակցություն երիտասարդական թևի գործունեությանը։ 1991 թվականից վեհաժողովի պատգամավոր է։ 2001 թվականին ստացել է Լուզիադի համալսարանի տնտեսագիտության աստիճան։ 2000-ականների սկզբին Tecnoformas, LDN, URBE, Fomentinvest Group, HLCTejo ընկերություններում զբաղվել է բիզնեսով։ 2008 թվականի մայիսի 31-ին մասնակցել է կուսակցության նոր առաջնորդի ընտրություններին և զբաղեցրել երկրորդ տեղը՝ ստանալով ձայների 31,1 %-ը Մանուել Ֆերեյրա Լեյտեի 37,9 %-ի դիմաց։ 2010 թվականի մարտի 26-ի ներկուսակցական նոր ընտրություններում վստահ հաղթանակ է տարել՝ հավաքելով 61,2 % ձայն։ Այն բանից հետո, երբ Կոելյուն գլխավորել՝ ընդդիմությունը, նա պաշտպանել է սոցիալիստական կառավարության միջոցները Պորտուգալիայի պետական բյուջեի դեֆիցիտի զգալի կրճատման վերաբերյալ՝ երկրի ծանր մակրոտնտեսական իրավիճակի պատճառով[4]։
2011 թվականի մարտին Ժոզե Սոկրատեշի կառավարության հրաժարականից հետո սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դիտվել է որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների ֆավորիտ, իսկ Կոելյուն՝ որպես հավանական վարչապետ[5]։ Այն բանից հետո, երբ նրա կուսակցությունը հաղթել է ընտրություններում, հունիսի 6-ին Կոելյուն բանակցություններ է սկսել նոր կառավարություն ձևավորելու շուրջ[6]։ 2015 թվականի ընտրություններում իշխող կոալիցիան հավաքել է առավելագույն թվով ձայներ, սակայն կայուն կառավարություն ձևավորել չի հաջողվել։ 2015 թվականի նոյեմբերին Պեդրու Պասուշ Կոելյուն հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից։ Նրան հաջորդել է սոցիալիստ Անտոնիու Կոշտան։ 2018 թվականի փետրվարին Պասուշ Կոելյուն սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի պաշտոնը զիջել է կուսակցության ձախ թևի ներկայացուցիչ Ռու Ռիուին։
Այրի է, ունի երեք դուստր։
Մրցանակներ
Օտարերկրյա պետությունների մրցանակներ
Երկիր | Հանձնման ամսաթիվ | Մրցանակ | |
---|---|---|---|
Լեհաստան | 2012 թվականի օգոստոսի 6 | Լեհաստանի Հանրապետության առջև արժանիքների շքանշանի Մեծ խաչի ասպետ | |
Պերու | 2012 թվականի օգոստոսի 6 | Մեծ խաչի ասպետ՝ Արեգակի շքանշանի ադամանդե քարերով | |
Մեքսիկա | 2014 թվականի հոկտեմբերի 28 | Ացտեկյան արծվի շքանշանի հատուկ դասի Մեծ խաչ |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Распространён ошибочный вариант Пассуш. Португальско-русская практическая транскрипция требует передавать удвоенное s одной буквой
- ↑ Португалия готовится к сокращению дефицита Արխիվացված 2016-03-04 Wayback Machine, Reuters (13.05.2010)
- ↑ Португальцы не хотят голосовать за меры жесткой экономии Արխիվացված 2011-06-12 Wayback Machine, Euronews (05.06.2011)
- ↑ Лидер социал-демократов начал консультации по формированию правительства Португалии Արխիվացված 2012-01-21 Wayback Machine, Интерфакс-Украина (06.06.2011)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդրու Պասուշ Կոելյու» հոդվածին։ |
|