Պերուն (ռուսերեն՝ Перун, բելառուսերեն՝ Пярун, լիտվերեն՝ Pērkons), սլավոնական և բալթյան ժողովուրդների հեթանոսականպանթեոնի գլխավոր աստվածությունը, տարածված էր նաև մյուս հնդեվրոպական ժողովուրդների մոտ, տարբեր անուններով։ Որպես գերագույն աստված, ուներ մի շարք ֆունկցիաներ, բայց հիմնականում պաշտվում էր որպես ամպրոպի և կայծակի աստվածություն։
Ռուսիայումքրիստոնեության հաստատումից հետո Պերունի պաշտամունքի հատկանիշները պահպանվել են ռուսական ուղղափառ եկեղեցու սրբերից մեկի՝ Սուրբ Եղիայի պատկերում։