Պիա Վունդերլիխ (գերմ.՝ Pia Wunderlich, հունվարի 26, 1975(1975-01-26)[1], Bad Berleburg, Զիգեն Վիտգենշտայն, Առնսբերգ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն 1975), գերմանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել Գերմանիայի հավաքականում։ Աշխարհի չեմպիոն (2003), Եվրոպայի եռակի չեմպիոն (1997, 2001, 2005), Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2004)[3][4]։
Կարիերա
Ակումբային
Պիա Վունդերլիխը յոթ տարեկանում սկսել է խաղալ «Շվարցենաու» ֆուտբոլային ակումբի կազմում։ Իր քրոջ՝ Թինա Վունդերլիխի հետ նա խաղում էր տղաների թիմում։ 1989 թվականին տեղափոխվել է «Բատենբերգ» ակումբ, որի կազմում խաղացել է մինչև 1993 թվականը։ «Բատենբերգ»-ում ելույթներից հետո պայմանագիր է կնքել «Ֆրանկֆուրտ» կանանց ֆուտբոլային ակումբի հետ, որտեղ անցկացրել է մնացած ամբողջ կարիերան։ «Ֆրանկֆուրտ»-ի կազմում Վունդերլիխը դարձել է ՈՒԵՖԱ-ի գավաթի եռակի հաղթող (2001/02, 2005/06, 2007/08), Գերմանիայի վեցակի չեմպիոն (1998/99, 2000/01, 2001/02, 2002/03, 2004/05, 2006/07), Գերմանիայի յոթակի գավաթակիր (1998/99, 1999/00, 2000/01, 2001/02, 2002/03, 2006/07, 2007/08)[3]։
Հավաքականում
1993 թվականի դեկտեմբերի 7-ին հիմնական ազգային հավաքականի կազմում առաջնախաղը նշեց Ռուսաստանի դեմ խաղում։ Առաջին գոլը խփել է 1996 թվականի մայիսի 5-ին Ֆինլանդիայի հավաքականի դարպասը[5]։ Հավաքականի կազմում դարձել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2004), Աշխարհի չեմպիոն (2003) և Եվրոպայի եռակի չեմպիոն (1997, 2001, 2005)[3][4]։
Ձեռքբերումներ
Ակումբային
«Ֆրանկֆուրտ»
- ՈՒԵՖԱ-ի գավաթի հաղթող (3) 2001/02, 2005/06, 2007/08
- Գերմանիայի առաջնության չեմպիոն (6) 1998/99, 2000/01, 2001/02, 2002/03, 2004/05, 2006/07
- Գերմանիայիգավաթի հաղթող (7) 1998/99, 1999/00, 2000/01, 2001/02, 2002/03, 2006/07, 2007/08
Հավաքականում
- Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր (1) 2004
- Աշխարհի առաջնության հաղթող (1) 2003, արծաթե մրցանակակիր (1) 1995
- Եվրոպայի առաջնության հաղթող (3) 1997, 2001, 2005
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|