Պիչիլեմու (Կաղապար:Lang-arn, արտասանություն: [pitʃiˈlemu] (լսել)), հայտնի է նաև՝ Պիչիլիմո անվամբ[3], լողափնյա առողջարանային քաղաք և կոմունա կենտրոնական Չչլիում, Կարդենալ Կարո նահանգի մայրաքաղաքը։ Կոմունան կազմված է քաղաքային կենտրոնից և 22 գյուղերից։ Գտնվում է Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի հարավ-արևմուտքում։ 2012 թվականի դրությամբ Պիչիլեմուն ունի 13․000 բնակիչ։
17-րդ դարում Պիչիլեմուն ուներ 1․468 բնակիչ[12], 1787 թվականին՝ 1,688[12], 1895-ին՝ 11․829[8][13]։ Որից հետո քաղաքի բնակչությունը աստիճանաբար նվազել է․ 7․787 բնակիչ 1907 թվականին, 7․424՝ 1920 թվականին, 6․929՝ 1930 թվականին, 6․570՝ 1940 թվականին[11]։ 1952 թվականին քաղաքի բնակչությունը աճել է՝ հասնելով 7․150 բնակչի, սակայն 1960 թվականի մարդահամարը թվյալներով բնակչությունը կրկին ավազել էր՝ հասնելով 5․724 բնակչի[9], բնակչության անկումը շարունակվել է և 1970 թվականին հասել 5․459 բնակչի[7]։ 1982 թվականին բնակչությւոնը հասել է 8․844-ի[6] իսկ 1992 թվականին՝ 10․510-ի[11]։ Ըստ 2002 թվականի մարդահամար քաղաքի բնակչությունը կաղմում է 12․392 մարդ և 6․228 տուն[14]։
Ըստ 2002 թվականի մարդահամարի բնակչության 76,3%-ը (9․459 մարդ) ապրում է քաղաքային իսկ 23,7%-ը (2․933 մարդ)՝ գյուղական տարածաշրջանում, որոնց 52,0%-ը (6․440 մարդ) տղամարդ է, 48,0%-ը (5․952 մարդ)՝ կին[4]։ Ըստ 2002 թվականի «Քասեն» հետազոտության՝ բնակչության 4.4%–ը (544 մարդ) ապրում է ծայրահեղ աղքատության մեջ՝ համեմատած Օ'Հիգինս տարածաշրջանի միջին հետ (4.5%), իսկ 15,7%-ը (1․946 մարդ)՝ միջին աղքատության մեջ՝ համեմատած տարածաշրջանային միջին հետ (16.1%)[15]։
Ըստ Չիլիի ազգային վիճակագրական ինստիտուտի՝ 2010 թվականին բնակչության 78.96%-ը ապրում է քաղաքային իսկ 21.04%-ը՝ գյուղական տարածաշրջանում, որոնց 52.4%-ը տղամարդ է, 47.5%-ը՝ կին, բնակչության խտությունը՝ 49.4 մարդ/կմ²[5]։ 2012 թվականի մարդահամարով Պիչիլեմուն ունի 13․916 բնակիչ[2], չնայած նախկին գնահատումները ավելի բարձր թիվ էին խոստանում[10]։
Բնակչության մեծ մաս կաթոլիկ է․ 2002 թվականի դրությամբ՝ 7․611 մարդ (83,44%), որը ազգային և տարածաշրջանային միջինից բարձր է (համապատասխանաբար՝ 69.96% և 79.08%)։ Ավետարանական բնակչությունը կազմում է 689 մարդ (7,55%), 361 մարդ (3,96%) իրեն համարում է աթեիստ կամ ագնոստիկ, մնացած 460-ը (5.04%) դավանում են այլ կրոնների։ Ըստ «Քասեն» հետազոտության՝ 2006 և 2009 թվականներին Պիչիլեմուում ապրում էր 24 այմարա, 390՝ բնիկ մապուչե, հետազությունը ցույց է տալիս, որ քաղաքում բնիկ ատակամենո և ռապանույիցի բնիկ ցեղերից բնակչություն չկա[10]։
Տնտեսություն
Պիչիլեմուի տնտեսության հիմանական ճյուղն է, հատկապես կենտրոնական քաղաքային և որոշ գյուղական տարածաշրջաններում, ինչպես օրինակ՝ Քավիլը և Սիրուելոսը։ Անտառաբուծությունը, հիմանականում սոճու և էվկալիպտի, նույնպես խոշոր տնտեսական ճյուղ են։ Տարածաշրջանը նաև հայտնի է արհեստներով[16]։ Չնայած ձկնորսությունը Օ'Հիգինս տարածաշրջանում մեծ նշանակություն չունի, Պիչիլեմուում այն տարածված է[17]։
Ծանոթագրություններ
↑Medina, José Toribio (1908). Los restos indígenas de Pichilemu [The indigenous remains of Pichilemu] (իսպաներեն). Imprenta Cervantes. Վերցված է 2010 թ․ հուլիսի 20-ին.
↑ 2,02,1Codigo 6201, Pichilemu, Comisión Externa Revisora del Censo 2012 (August 2013). «Anexo 1. Población Reportada a Nivel Comunal»(PDF). Al Informe Final: Anexos (իսպաներեն). National Statistics Institute (INE). էջ 41. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.{cite web}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
↑ 5,05,1«Ficha Comunal Pichilemu» (իսպաներեն). National Municipal Information Service (Servicio Nacional de Información Municipal). 2010. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
↑ 10,010,110,2«Pichilemu» (իսպաներեն). Valparaíso, Chile: Biblioteca del Congreso Nacional de Chile. 2012. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
↑Carla Ramírez Lechuga (2007). «Edificio Consistorial I. Municipalidad de Pichilemu» [Town Hall Illustrious Municipality of Pichilemu] (PDF) (իսպաներեն). University of Chile. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 26-ին.
↑Carmen del Río Pereira Blanca Tagle Arduengo (2009). Región de O'Higgins: Breve relación del patrimonio natural y cultural [O'Higgins Region: Brief relationship of the natural and cultural heritage] (իսպաներեն). Pro-O'Higgins.
Գրականություն
Arraño Acevedo, José (1999). Pichilemu y Sus Alrededores Turísticos (Spanish). Pichilemu, Chile: Editora El Promoucae.{cite book}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Arraño Acevedo, José (June 2003). Hombres y Cosas de Pichilemu (Spanish). Pichilemu, Chile.{cite book}: CS1 սպաս․ location missing publisher (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Medina, José Toribio (1908). Los Restos Indígenas de Pichilemu (իսպաներեն). Santiago, Chile.{cite book}: CS1 սպաս․ location missing publisher (link) — Available at Spanish Wikisource
Mella Polanco, Juan (February 1996). Historia Urbana de Pichilemu: Origen y crecimiento (Spanish). Chile: Editorial Bogavantes.{cite book}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Saldías González, Antonio (1990). Pichilemu, mis fuentes de información (իսպաներեն). Pichilemu, Chile: Editora El Promaucae.