Պլանկի երկարություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պլանկի երկարություն, երկարության հիմնարար միավորը Պլանկի միավորների համակարգում։ Նշանակվում է ։ Միավորների միջազգային համակարգում մոտ 1,6×10−35 մետր է։ Պլանկի երկարությունը երկարության բնական միավոր է, քանի, որ սահմանվում է միայն հիմնարար ֆիզիկական հաստատունների միջոցով։ Դրանք են՝ լույսի արագությունը, Պլանկի հաստատունը, գրավիտացիոն հաստատունը։
Պլանկի երկարությունը հավասար է
- մ,
որտեղ
- -ը Պլանկի բերված հաստատունն է՝ h/2π,
- -ն՝ գրավիտացիոն հաստատունը,
- - ն՝ լույսի արագությունը վակուումում։
Փակագծերի վերջին երկու թիվը ցույց են տալիս վերջին երկու կարգի անորոշությունը (ստանդարտ շեղումը)։
ՄՄ համակարգում դիտարկվող Տիեզերքի շառավիղը (1,3×1026 մետր կամ 13 միլիարդ լուսատարի) 4,6×1061 Պլանկի երկարություն է։
բազմապատկիչի ճշտությամբ Պլանկի զանգվածը հավասար է սև խոռոչի զանգվածին՝ Շվարցշիլդի շառավղին, որը նրա կոմպտոնի ալիքի երկարությունն է։ Նման սև խոռոչի շառավիղը Պլանկի երկարության մեծության կարգի կլինի։
Նշանակությունը
Պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ խնդրահարույց է ֆիզիկական օբյեկտների դիրքի չափումը Պլանկի երկարության ճշտությամբ։ Իրոք, ձեռնարկենք հետևյալ մտային փորձը։ Ենթադրենք, որ ուզում ենք որոշել օբյեկտի դիրքը և այդ նպատակով նրա վրա ուղղում ենք էլեկտրամագնիսական ճառագայթման հոսք, այսինքն՝ ֆոտոններ։ Որքան մեծ է ֆոտոնների էներգիան, այնքան կարճ է նրանց ալիքի երկարությունը և այնքան ճշգրիտ կլինի չափումը։ Եթե ֆոտոնը ունենար Պլանկի երկարության չափերով օբյեկտի չափման համար բավարար էներգիա, այն պետք է կոլապսի ենթարկվելով դառնար միկրոսկոպական սև խոռոչ, և չափումը անհնար կլիներ։ Այսպիսով, Պլանկի երկարությունը հիմնարար սահմանափակումներ է դնում երկարության չափման ճշգրտության վրա։
Այս մտային փորձը օգտագործում է ինչպես հարաբերականության ընդհանուր տեսությունը, այնպես էլ քվանտային մեխանիկայի անորոշությունների սկզբունքը։ Ըստ այդ երկու տեսությունների, հնարավոր չէ այնպիսի ճշգրտությամբ չափում, որը կգերազանցի Պլանկի երկարությանը։ Այսպիսով, հարաբերականության ընդհանուր տեսությունը և քվանտային մեխանիկան միավորող ցանկացած քվանտային գրավիտացիոն տեսության մեջ ժամանակի և տարածության մասին ավանդական պատկերացումը կիրառելի չէ Պլանկի երկարությունից փոքր հեռավորության կամ Պլանկի ժամանակից փոքր ժամանակային միջակայքի համար։
Համաձայն լարերի տեսության, լրացուցիչ 6 (կամ 7) չափողականությունները կրճատված են մինչև Պլանկի երկարության չափերը, ուստի չեն կարող նկատվել փորձնականորեն։
Հղումներ
http://fizika.hfd.hr/fizika_b/bv00/b9p023.htm Արխիվացված 2008-12-20 Wayback Machine