Պյոտր Պետրովիչև
Պյոտր Պետրովիչև | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 6 (18), 1874[1] |
Ծննդավայր | Q21335621?, Q60851329?, Rostovskiy Uyezd, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 4, 1947[2][3][1] (72 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Աշակերտներ | Q111291431? |
Պարգևներ | |
Կայք | rostmuseum.ru/petrovichev/main.html |
Pyotr Petrovichev Վիքիպահեստում |
Պյոտր Պետրովիչև (ռուս.՝ Пётр Петровичев, դեկտեմբերի 6 (18), 1874[1], Q21335621?, Q60851329?, Rostovskiy Uyezd, Յարոսլավլի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 4, 1947[2][3][1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս և խորհրդային նկարիչ-գեղանկարիչ։
Կենսագրություն
Ծնվել է 1874 թվականի դեկտեմբերի 6-ին (18), Ռոստովի շրջանի Վիսկովո գյուղում (այժմ Յարոսլավի մարզ)։ Նախնական կրթությունն ստացել է Ռոստովի հնագույն եկեղեցական թանգարանում, որտեղ ծանոթացել է Վասիլի Վերեշչագինի հետ, ով և նրան խորհուրդ է տվել կրթությունը շարունակել Մոսկվայում։
Սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1892-1903թթ), Իսահակ Լևիտանի և Վալենտին Սերովի հետ։
Շրջիկ գեղարվեստական ցուցահանդեսների ընկերության և ռուսական նկարիչների միության անդամ (1911 թվականից)։
1910 թվականին մասնակցություն է ունեցել Շրջիկ գեղարվեստական ցուցահանդեսների ընկերության XXXVIII-րդ ցուցահանդեսին (Մոսկվայում և Պետերբուրգում) և «ռուսական նկարիչների միության» VII-րդ նկարների ցուցահանդեսին։ 1911 թվականին Պետրովիչևի ճարտարապետական գունանկարները և ինտերիերները տեղափոխվել են Պ. Մ. և Ս. Մ. Տրետյակավների պատկերասրահ, Ալեկսանդր III-ի և Գեղարվեդտի ազգային թանգարաններ։
1917 թվականին տեղի է ունեցել նրա առաջին ցուցահանդեսը, որը ցուցադրվել է Մեծ Դմիտրովկա արվեստի սրահում, հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 5-ը։
1924 թվականին Նյու Յորքում տեղի ունեցած ռուսական արվեստի ցուցահանդեսում ներկայացվել են Պետրովիչևի տասնմեկ աշխատանքներ։ 1927-1928 թվականներին նա մասնակցել է «Ռեալիստ նկարիչների համախմբումը» խորագրով ցուցահանդեսին, որտեղ ցուցադրել է իր աշխատանքները։
1936 թվականին Պետրովիչևը մասնակցել է գեղանկարիչների առաջին ցուցահանդեսին, որը տեղի է ունեցել Մոսկվայում, և այնտեղ նա ներկայացրել է 15 գեղանկար։
1937-1943 թվականներին նկարչություն էր սովորեցնում Մոսկվայի 1905 թվականին հիմնադրված գեղարվեստական քոլեջում։
Հայրենական պատերազմի ժամանակ մասնակցել է գիշերային տեղաշարժերին, կառուցել է պատնեշներ, որի համար պարգևատրվել է «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ քաջարի աշխատանքի համար» կրծքանշանով։
Մահացել է 1947 թվականի հունվարի 4-ին, թաղված է Վագանկովյան գերեզմանատանը։
Ցուցահանդեսներ
2015
«Серебряный день», Բաց ակումբ պատկերասրահ, Մոսկվա։
Հիշատակ
- 1988 թվականին «Սովետական նկարիչ» հրատարկչությունում տպագրվել է «Պ. Ի. Պետրովիչև» գիրքը[4]։
- Նկարչի անունն է կրում Ռոստով քաղաքի փողոցներից մեկը։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Петровичев Пётр Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Petr Ivanovich Petrovichev (նիդերլ.)
- ↑ Художник Петр Иванович Петровичев 1874—1947
Գրականություն
- Սակոլնիկով Մ. Պ. Արվեստագետի հիացմունքը // Հայրենիքի բնապատկերներ. — Մ.: Վիզուալ արվեստներ, 1980. — С. 43-52. — 128 с. — 10 000 экз.
Արտաքին հղումներ
- Пётр Иванович Петровичев — виртуальный музей одного художника//ГМЗ «Ростовский кремль»
- Петр Иванович Петровичев: жизнь и творчество
- В. В. Руднев. «Петр Иванович Петровичев»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պյոտր Պետրովիչև» հոդվածին։ |
|