Մարմինը կլորավուն է՝ բաղկացած գլխային, իրանային և պոչային բաժիններից։ Մեծամասնության վերջույթները լավ են զարգացած։ Շատերն անցել են ջրային կենսակերպի։ Թմբկախոռոչ և թմբկաթաղանթ չունեն։
Բազմացում
Բեղմնավորումը ներքին է, հազվադեպ՝ արտաքին։ Որոշ տեսակների այս կամ այն չափով բնորոշ է խնամքը սերունդների նկատմամբ։ Թրթուրներն ունեն 4 զույգ խռիկային ճեղքեր, որոնք հասուն առանձնյակների մոտ անհետանում են։