1893 թվականին այնտեղ կար 1157 տուն, որտեղ ապրում էին 7342 մարդ։ 1959 թվականին ստանիցան ուներ 5383 բնակիչ, իսկ 2002 թվականին՝ 6199 բնակիչ։ Համաձայն 2010 թվականի տվյալների, ստանիցան ուներ 5809 բնակիչ, հիմնականում ռուսներ և հայեր, ովքեր զբաղվում են արևածաղկի, հացահատիկային բույսերի և շաքարի ճակնդեղի մշակությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։