Պորտալ:Ֆրանսիա
width="20%" style="background-color:
|
width="20%" style="background-color:
|
width="20%" style="background-color:
|
width="20%" style="background-color:
|
width="20%" style="background-color:
|
Ֆրանսիա
Ֆրանսիական Հանրապետություն (ֆր.՝ République française), (հայտնի նաև որպես Ֆրանսիա) ունիտար կիսանախագահական հանրապետություն է Արևմտյան Եվրոպայում իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Նրան հաճախ անվանում են l’Hexagone (վեցանկյուն) նրա տարածքի աշխարհագրական պատկերի պատճառով։ Այն արևմտյան Եվրոպայի խոշորագույն երկիրն է և երկրորդ ամենամեծը աշխարհում իր բացառիկ տնտեսական գոտով 11,035,000 կմ2, զիջելով միայն Միացյալ նահանգներին (11,351,000 կմ2 / 4,383,000 ք մղոն)։
Նախորդ 500 տարիներին Ֆրանսիան ունեցել է գերիշխող դիրք մշակութային, տնտեսական, ռազմական և քաղաքական ասպարեզներում, ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ 17-րդ և 18-րդ դարերի ընթացքում Ֆրանսիայի գաղութները դարձան Հյուսիսային Ամերիկայի և Հարավարևելյան Ասիայի հսկայական մասը. 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին, Ֆրանսիան կառուցեց այդ ժամանակվա երկրորդ ամենամեծ գաղութատիրական տերությունը, ներառելով Հյուսիսային, Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի մեծ մասը, ինչպես նաև տիրացավ Կարիբյան և Խաղաղօվկիանոսյան շատ կղզիների։
Ֆրանսիայի հիմնական գաղափարները արտահայտված են մարդու իրավունքների և քաղաքացու հռչակագրով։ Ֆրանսիայի Հանրապետությունը բնորոշվում է որպես անբաժանելի, աշխարհիկ, ժողովրդավարական և սոցիալական երկիր իր սահմանադրությամբ։ Ֆրանսիան մեկն է աշխարհում առավել զարգացած երկրներից, իր անվանական ՀՆԱ-ի մակարդակով Ֆրանսիան իններորդն է աշխարհում և երկրորդը Եվրոպայում։ Ֆրանսիան իր կենսամակարդակով առաջինն է Եվրոպայում (և 4-րդը աշխարհում)։
Ֆրանսիայի ռազմական բյուջեն երրորդն է աշխարհում և երրորդ ամենամեծ ռազմական ուժերը ՆԱՏՕ-ում ու ԵՄ ամենամեծ բանակը։ Ֆրանսիան նաև ունի երրորդ ամենաշատ միջուկային զենքի պաշարները աշխարհում։
Ֆրանսիան հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության հիմնադիր անդամ, նաև Ֆրանկոֆոնիայի, Մ8, Մ20, ՆԱՏՕ-ի, ՏՀԶԿ, ՀԱԿ և Լատինական միության անդամ։
Ընտրված հոդված
Փարիզի տարածքում ապրում է Իլ-դը-Ֆրանս շրջանի բնակչության 19,2% և Ֆրանսիայի բնակչության 3,5 %։ Այսպիսով` Փարիզը հանդիսանում է Ֆրանսիայի ամենախիտ բնակեցված շրջանը, որի բնակչության միջին խտությունը 20 433 մարդ/կմ² է։ Բնակչության խտությունը տարբերվում է տարբեր շրջաններում։ Ամենանոսր բնակչությամբ շրջանն է 12-րդն է (8 370 մարդ/կմ²) և այս շրջանին միացնելով Վենսենյան անտառը և 1-ին շրջանը (9 228 մարդ/կմ²)։ Առավել խիտ բնակեցված շրջանն է 11-րդ շրջանը, որի բնակչության խտությունը կազմում է ավելին քան 40 000 մարդ/կմ²։ (մանրամասն...)
Ըտրված պատկեր
Գիտեք արդյոք, որ…
- ... այս ֆրանսիացի ճարտարագետը ոչ միայն իր անունով կոչվող աշխարհահռչակ աշտարակի, այլ նաև ոչ պակաս նշանավոր արձանի նախագծողներից է։
- ... Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ֆրանսիայում ֆրանսահայ կոմունիստների նախաձեռնությամբ գործում էր հայկական հակաֆաշիստական ընդհատակյա կազմակերպություն։
- ... այս հայտնի արտահայտությունը ինչպես Ֆրանսիայի և Հաիթիի, այնպես էլ Մասոնության կարգախոսներից է։
- ... ֆրանսիական այս քաղաքը հայկական և քաղաքի և գյուղի քույր քաղաք է։
Լավագույն հոդվածներ
Պորտալ:Ֆրանսիա/Լավագույն հոդվածներ
Նոր հոդվածներ
Պորտալ:Ֆրանսիա/Նոր հոդվածներ
Ընտրված կենսագրություն
Այս օրը
Պորտալ:Ֆրանսիա/Այս օրը/30-Դեկտեմբերի
Կատեգորիաներ
Պորտալ:Ֆրանսիա/Կատեգորիաներ
Ցուցակներ
Պորտալ:Ֆրանսիա/Ցուցակներ
Կաղապարներ
Պորտալ:Ֆրանսիա/Կաղապարներ
Մասնակիցներ
Նախագծեր
Պորտալ:Ֆրանսիա/Նախագծեր
Ինչով կարող եմ օգնել
Պորտալ:Ֆրանսիա/Ինչով կարող եմ օգնել