Պուտորանի բնական արգելոց
Պուտորանի բնական արգելոց | |
Putorana Nature Reserve* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Պուտորանի բնական արգելոց | |
Երկիր | Ռուսաստան |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | vii, ix |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Կրասնոյարսկ |
Կոորդինատներ | 68°52′34″ հս․. լ. 94°48′36″ ավ. ե.HGЯO |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 2010 (անհայտ նստաշրջան) |
Համար | 1234 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Պուտորանի բնական արգելոց, տեղակայված է Պուտորանի սարավանդում՝ Միջին սիբիրական սարահարթի հյուսիսարևմտյան մասում, Թայմիր թերակղզուց հարավ։ Արգելոցի տարածքը 1887251 հա է, իսկ պահպանության գոտին` 1773300 հա[1]։
Նկարագրություն
Հիմնադրվել է 1988 թվականի դեկտեմբերի 15-ին։ Աշխատակազմում ընդգրկված է 28 աշխատակից։ Արգելոցի վարչությունը գտնվում է Նորիլսկում (Կրասնոյարսկի երկրամաս)[2]։ 2013 թվականի մարտի 20-ից դադարել է լինել անկախ հաստատություն և Թայմիրյան ու Արտիկական Մեծ արգելոցների հետ միասին ընդգրկվել է Թայմիրյան արգելոցների ոչ առևտրային կազմակերպության կազմում[3]։
Արգելոցի նպատակը
Արգելոցի հիմնական նպատակներն են՝ պաշտպանել.
- տարածքում գտնվող լեռների, լճերի և տայգայի լանդշաֆտները,
- յուրահատուկ բուսական աշխարհը,
- հազվագյուտ կենդանիների տեսակները, այդ թվում՝ հյուսիսային խոյերի (Ovis nivicola ) Պուտորանա ենթատեսակները (նշված են ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում),
- հյուսիսային վայրի եղջերուների աշխարհի ամենամեծ պոպուլյացիան, որը ձմեռում է արգելոցի տարածքում[2],
Համաշխարհային ժառանգություն
Արգելոցի տարածքը 2010 թվականի օգոստոսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվեց՝ որպես Համաշխարհային ժառանգության տարածք[4]։ Որոշումը հիմնավորված է նրանով, որ մեկուսացված լեռնաշղթայի վրա գոյություն ունի մերձարկտիկական և արկտիկական էկոհամակարգերի իդեալական համադրություն՝ կուսական տայգա, անտառատունդրա և արկտիկական անապատ։ Նշվում է նաև կուսական գետերի և լճերի համակարգերի առկայության մասին։ Հատկապես հետաքրքրություն է առաջացնում հյուսիսային եղջերուների բացառիկ միգրացիան։
Ծանոթագրություններ
- ↑ «Заповедник Путоранский». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ 2,0 2,1 «Заповедник Путоранский». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Объединили
- ↑ Putorana Plateau — UNESCO World Heritage Centre
Գրականություն
- Մ. Բարանովա, Վ. Բորոդա «Լեռներում և տայգայում գրկախառնված չեն քայլում», «Հավերժ Կրասնոյարսկ» թերթ, 2005 թվական, №42:
- Վ. Գորշկով «Պուտորանիական օրագիր» Երկիր Սիբիր, 2008 թվական։
- «Կորած դրախտ», «Երեկ Կրասնոյարսկ» թերթ, 2001 թվական։
- Բ. Պեստրյակով «Պուտորանայի արգելոցային աշխարհը», «Մեր երկիրը» թերթ։ Կրասնոյարսկ, 2000 թվական։
- «Ռուսաստանի բնական ժառանգությունը»։ Գրինփիսի խորհուրդ, 2000 թվական։
Արտաքին հղումներ
- Պաշտոնական կայք Արխիվացված 2022-03-24 Wayback Machine
- «Պուտորանի արգելոց». ՌԴ հատուկ պահպանության տարածքներ. ՌԴ բնական ռեսուրսների և էկոլոգիայի նախարարություն. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 17.05.2017-ին.
- ՌԴ բնական ռեսուրսների նախարարություն Արխիվացված 2015-05-26 Wayback Machine
- Պուտորանի սարավանդը Արխիվացված 2016-03-04 Wayback Machine