Պուրիտաններ (իտալ.՝ I puritani), Վինչենցո Բելլինիիօպերա երեք գործողությամբ, իտալացի երգահանի վերջին ավարտված ստեղծագործությունը։ Իտալերեն լիբրետտոն Կարլո Պեպոլիի՝ ֆրանսիացի դրամատուրգներ Ժակ-Ֆրանսուա Անսելոյի և Ժոզեֆ-Քսավիեր Սանտինի «Կլորգլխանիներն ու կավալերները» պիեսի հիման վրա։ Առաջնախաղը կայացել է 1835 թվականի հունվարի 25-ին Փարիզի «Իտալական թատրոնում»։ Դասվում է Բելլինիի լավագույն ստեղծագործությունների թվին, այսօր էլ պարբերաբար բեմադրվում է հայտնի օպերային թատրոններում։